ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1 զոհ, 2 վիրավոր․ ինչ է կատարվել «Շանգրի-Լա» խաղատան մոտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանը և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է քարե պատնեշին, ապա ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողներ Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հրանտ Ասատրյանը, Երևանի բնակիչ 37-ամյա Արման Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Սարիբեկյանը՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները՝ քաղաքացիների օգնությամբ, իսկ մեկին փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Բաղյանը։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալներ Աշոտ Մելքումյանի, Սերգեյ Ավագյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, ապա պարեկների հետ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան հեռացրել են ավտոքարշակով, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, «Երևան» բժշկագիտական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի հետևանքով 4 վիրավոր կա, ինչը հիմք էին ընդունել իրավապահները, սակայն հետո պարզվեց, որ տեղեկությունն իրականության հետ կապ չունի։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular