ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Փաշինյանին դժվար ընտրության առաջ է կանգնեցրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընտրություններից երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր ժամանել։ Նախագահ Պուտինը վաղուց այդքան երկար ներածություն չէր արել (գրավոր քննարկումների թեմաներով), նախքան բանակցությունների փակ մասին անցնելը։ Թեկուզ միայն դա ցույց է տալիս Փաշինյանի հետ նրա հանդիպման նշանակությունը։ Ռուսաստանի առաջնորդը համոզիչ փաստարկներ էր ներկայացրեցլ համագործակցության պահպանման և զարգացման օգտին, իսկ Փաշինյանը լուռ լսել էր պարբերաբար գրառումներ անելով, գրում է ura.news–ը։

Պուտինը հիշեցրեցլ է, որ Ռուսաստանը և Հայաստանը կապված են «քաղաքակրթական ընդհանրությամբ»։ Այնուհետև նա բացահայտել է այն, թե ինչ էր անձամբ ասել Փաշինյանին. «Մենք միշտ գոհ ենք նրանից, ինչը օգուտ է բերում հայ ժողովրդին»։ Նախևառաջ, դա շահավետ առևտրատնտեսական համագործակցություն է. 2025 թվականի վերջին ապրանքաշրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար նախորդ տարվա 6,4 միլիարդ դոլարի համեմատ։ Սակայն, եթե Հայաստանը որոշի ինտեգրվել Եվրամիությանը՝ Երևանը կկորցնի իր առավելությունները ռուսական շուկայում։ «Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույնը ստանալ երրորդ երկրների հետ հարաբերություններից։ Սակայն պետք է հենց սկզբից ասել. Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հետ Մաքսային միության մեջ լինելը անհնար է։ Դա նույնիսկ քաղաքական հարց չէ։ Դա զուտ տնտեսական հարց է», - բացատրել է Պուտինը։

Պուտինն առաջարկել է նաև մեկ այլ բան քննարկել՝ գազի գինը։ Նա թվեր է մեջբերել։ Մինչդեռ Եվրոպայում 1000 խորանարդ մետրի գինը կարող է հասնել 600 դոլարի, Հայաստանը ռուսական գազը ստանում է 1000 խորանարդ մետրի համար 177,50 դոլարով։ «Տարբերությունը մեծ է։ Էական տարբերություն», - հիշեցրել է Պուտինը հստակեցնելով, որ այդ ամենը կարող է վերանայվել ցանկացած պահի։

Նախագահը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման հարցին դաշնակիցների կողմից ղարաբաղյան հակամարտությանը չմիջամտելու պատճառով։ Սակայն Պուտինը հիշեցրել է, որ Փաշինյանն ինքն է 2022 թվականին Պրահայում ճանաչել  Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելությունը։ Հետևաբար, ժամանակն է վերջ դնել դրան և վերադառնալ երկխոսությանը։

«Ես ուզում եմ ասել, որ անկախ նրանից, թե ինչ է պատահում, մենք Ռուսաստանում, միշտ կառաջնորդվենք նրանով, ինչը ձեռնտու է հենց հայ ժողովրդի համար։ Ես ուզում եմ հույս հայտնել, որ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն ընտրությունները, ռուս-հայական հարաբերությունների կառուցման և ամրապնդման մեր համատեղ հանձնառությունը կշարունակվի», - նշել է Պուտինը։

Փաշինյանը պաշտպանել է առևտրատնտեսական կապերի ամրապնդման գաղափարը։ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտման վերաբերյալ նա նշել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել։ «Մենք գիտենք, որ երկու միավորումներին անդամակցությունը անհամատեղելի է։ Դա փաստ է։ Բայց քանի դեռ կա հնարավորություն համատեղելու այս օրակարգերը, մենք դա կանենք։ Իսկ երբ անհրաժեշտ լինի որոշում կայացնել, մենք՝ նկատի ունեմ ՀՀ քաղաքացիները, կկայացնենք այդ որոշումը», - հակադարձել է Փաշինյանը շտապելով ավելացնել, որ «Իհարկե, այդ համատեքստում մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ երբեք չեն եղել և երբեք չեն լինի հարցականի տակ, քանի որ այդ հարաբերությունները շատ խորն են և անքննարկելի»։

Այնուամենայնիվ, նա հիշեցրել է իր դժգոհությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Իհարկե, Երևանն ու Բաքուն հետագայում համաձայնության եկան, բայց դառնությունը մնաց, ինչպես նաև ՀԱՊԿ-ին շարունակել-մասնակցելու հարցը։ Բայց, կրկին, Փաշինյանը շտապել է շնորհակալություն հայտնել Պուտինին։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որը միշտ զգացել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացում», - ասել է նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ապագա հարաբերություններին, Փաշինյանը կասկած չունի, որ դրանք կմնան նույն մակարդակի վրա։ «Մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, մեր անձնական հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում անցել են բազմաթիվ, բազմաթիվ փորձությունների միջով»։ «Եվ ես վստահ եմ, որ մեր առաջիկա ընտրություններից հետո Հայաստանում ժողովրդավարությունը և ժողովրդի իշխանությունը ավելի կամրապնդվեն, և մեր հարաբերությունները կզարգանան դինամիկ կերպով», - հայտարարել է Փաշինյանը։

Հաջորդ մի քանի ամիսները Փաշինյանի համար կնշանավորվեն երկու կարևոր քաղաքական իրադարձություններով։ Մայիսի սկզբին Երևանում կկայանա Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Մասնակցելու են եվրոպական ականավոր պաշտոնյաներ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ։ Դա գայթակղություն կլինի արևմտյան կողմնորոշում ունեցող հայերի համար. նրանց համար գագաթնաժողովը լրացուցիչ խթան կհանդիսանա հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու համար։ Նաև նախագահ Պուտինի հետ հանդիպումը, համոզված են ura.news-ին հարցազրույց տված վերլուծաբանները, կխթանի ռուսամետ ընտրազանգվածի աճը։ Հետևաբար, հանդիպման հրապարակային մասը ունի միավորող, այլ ոչ թե բաժանող թեմաներ։ Օրինակ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցության առավելությունները և գազի աներևակայելի ցածր գները։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի Կենտրոնական Ասիայի սեկտորի ղեկավար Ստանիսլավ Պրիչինի խոսքով Փաշինյանի ռուսամետ դիրքորոշումը և նրա պնդումը, որ «ռուսական ուղղությամբ նրա համար ամեն ինչ լավ է ընթանում», ընդամենը ֆասադ է։ Փորձագետը կարծում է, որ վարչապետը կատարել է իր «աշխարհաքաղաքական ընտրությունը»։

«Նա շարունակում է ճնշում գործադրել ռուսական ընկերությունների վրա, որպեսի վաճառի նրենց հայաստանյան ակտիվները։ Նրանք կարող են դրանք վաճառել ցանկացած մեկին, օրինակ ղազախական ընկերություններին։ Սա, առաջին հերթին, վերաբերում է երկաթուղու կոնցեսիային։ Մինչ այս որոշումներ էին կայացվել էլեկտրական համակարգերի՝ կարևորագույն ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։

Սա արվում է Հայաստանում Ռուսաստանի ինստիտուցիոնալ ներկայությունը նվազագույնի հասցնելու համար։ Նմանատիպ համակարգ կիրառվել է նաև այլ ներքաղաքական հարցերում», - ասել է քաղաքագետը։

Պրիչինը հավելել է, որ Փաշինյանի առջև խնդիր է դրված «սկսել Ռուսաստանից փաստացի անջատման գործընթացը»։ «Այդ խնդիրը, ամենայն հավանականությամբ, դրվել է Եվրամիության կողմից։ Հետևաբար, այսօր որևէ համաձայնության սպասել պետք չէ: Փաշինյանը շարունակում է խաղալ իր խաղը, մինչդեռ Վլադիմիր Պուտինը ձգտում է պաշտպանել ռուսական շահերը», - համոզված է փորձագետը։

Քաղաքագետ Սերգեյ Ստանկևիչը, իր հերթին, նշել է, որ «Բրյուսելի բյուրոկրատական ​​խումբը» մայիսյան Հայաստան-ԵՄ գագաթնաժողովն արդեն ներկայացնում է որպես Երևանի անցում ԵՄ ազդեցության ոլորտ։ Չնայած ակնհայտ է, որ ոչ ոք չի սպասում, որ Հայաստանը կմիանա ԵՄ-ին, Բրյուսելը կմեծացնի իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը հանրապետությունում։ «Ընտրություններից առաջ Փաշինյանը պետք է ցույց տա և՛ ռուսամետ ընտրողներին, և՛ Պուտինին, որ ինքը մտադրություն չունի ուկրաինականացնել Հայաստանը։ Բայց Պուտինին ակնհայտորեն անհրաժեշտ են գործողություններ, այլ ոչ թե խոսքեր։

Սա վերաբերում է եվրասիական ինտեգրացիային, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը և երկկողմ կապերին։ Մեզ համար կարևոր է պարզաբանել Սյունիքի (կամ Զանգեզուրի) միջանցք ամերիկյան մուտքի, ինչպես նաև մեր զորքերի Հայաստանում գտնվելու վերաբերյալ իրավիճակը։ Այս հարցերը պետք է արտացոլվեն ոչ թե խոսքերով, այլ համապատասխան փաստաթղթերում։ Սրանք բոլորը Երևանի հետ մեր հարաբերությունների հիմնարար պայմաններն են», - ընդգծել է Ստանկևիչը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular