ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան հարցը սպառնում է նոր լարում մտցնել Հայաստանի և Ռուսաստանի, նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, և մեղավորը կրկին Նիկոլ Փաշինյանն է։ Մոսկվան, իհարկե, իր մեղքն ունի այս հարցում, փորձում է թոթափել այն, ինչպես եղավ Փաշինյան–Պուտին հանդիպմանը։ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել էր հարցին՝ ինչո՞ւ Արցախում հայ չմնաց՝ Հայաստանի վարչապետին հիշեցնելով, որ նա Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, Փաշինյանն էլ իր հերթին հակադարձել էր, թե դա արել է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի ղեկավարն է երկու անգամ հրապարակայնորեն Ղարաբաղն Ադրբեջան անվանել։ Փաշինյանը Կրեմլում էլ կրկնեց, որ փակել է Ղարաբաղի էջը։

Ըստ երևույթին՝ Փաշինյանի այս հակադարձումը ՌԴ-ում ծանր են տարել․ նախօրեին Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, ի թիվս այլ արձանագրումների, հայտարարել է, թե Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի որոշումն ընդունվել է առանց Մոսկվայի մասնակցության։ Ռուս պաշտոնյան նշել է, որ իր երկիրը որևէ առնչություն չունի Հայաստանի իշխանությունների այս քայլի հետ։ «Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին»,- նշել է նա։

Պեսկովին պատասխանել են ոչ թե Երևանից, այլ… Բաքվից։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ կապակցությամբ։ «Այս առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումը՝ Ղարաբաղի տարածաշրջանը քաղաքական շահարկումների համար օգտագործելու անթույլատրելիության մասին, ինչպես նաև նման քննարկումները դադարեցնելու վերաբերյալ երկրի ակնկալիքները դիվանագիտական ուղիներով փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմին, Ռուսաստանի կառավարությանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը»,– նշվում է հայտարարությունում։

Ըստ նախարարության՝ չնայած դրան, թեման շարունակում է մնալ ռուսական կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում։ Փաստացի՝ Փաշինյանն ու Ալիևը Արցախի հարցում գտնվում են մեկ ուղեծրում, մեկ խոսույթ են գեներացնում, շարժվում մեկ ուղղությամբ։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular