Հուսով եմ, որ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսաստանցիները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հույս է հայտնել, որ Բուշերի ատոմակայանից տարհանված ռուս աշխատակիցները այսօր երեկոյան կժամանեն Հայաստան։
«Մեր տարհանման հիմնական ալիքը՝ 198 մարդ, հաջողությամբ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ Իրանի իշխանությունների օգնության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում, և շարժը շարունակվում է։
Ես շատ հույս ունեմ, որ նրանք այսօր երեկոյան կլինեն Հայաստանի Հանրապետությունում»,- լրագրողներին ասաց Լիխաչովը։