ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսպանական Լա Լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին»

ՍՊՈՐՏ

Իսպանական Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը. «Ատլետիկոն» հյուրընկալել էր «Բարսելոնային»։ Դրամատիկ և իրադարձություններով հարուստ խաղում կատալոնական ակումբը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Հաշիվը 39-րդ րոպեին բացեց մադրիդցիների հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն։ Սակայն դաշտի տերերի ուրախությունը կարճ տևեց․ ընդամենը երեք րոպե անց Մարկուս Ռեշֆորդը վերականգնեց հավասարությունը: Կրքերը բորբոքվեցին առաջին խաղակեսի ավելացված ժամանակում. 45+7-րդ րոպեին Լամին Յամալի նկատմամբ թույլ տված կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց «Ատլետիկոյի» կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսը՝ տանտերերին թողնելով 10 հոգով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում կրքերը կրկին թեժացան։ Գլխավոր մրցավարը VAR համակարգի օգնությամբ տեսակրկնապատկերը դիտելուց հետո չեղարկեց «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Մարտինի հեռացումը։ Արձանագրվեց, որ մինչև մրցակցի ոտքին հարվածելը, Մարտինը նախ խաղացել էր գնդակով։

Թվային առավելություն ունեցող հյուրերը շարունակեցին ճնշումը, ինչն իր արդյունքը տվեց հանդիպման բուն ավարտին։ 87-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին խփեց կատալոնացիների հաղթական գնդակը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 1:2։

Այս հաղթանակից հետո Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» իր ակտիվում ունի արդեն 76 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։

Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոն» 57 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Հաջորդ տուրում՝ ապրիլի 11-ին, «Բարսելոնան» կատալոնական դերբիում սեփական հարկի տակ կընդունի «Էսպանյոլին», իսկ «Ատլետիկոն» նույն օրը արտագնա խաղում կմրցի «Սևիլիայի» հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular