Կյանքից անժամանակ հեռացել է Արամ Խաչատրյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽորը ցավով տեղեկացանք մեր դպրոցի շրջանավարտ Արամ Խաչատրյանի անժամանակ մահվան մասին։
Արամը մեր դպրոցի արժանավոր սաներից էր։Չափազանց դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ։Նրա վաղաժամ հեռանալը մեծ կորուստ է ոչ միայն ընտանիքի, այլև մեր ողջ դպրոցական համայնքի համար։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արամի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Նրանց ուժ ու համբերություն այս ծանր պահին։
Արամի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։