ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանդիպման ուղերձները և ներքաղաքական արձագանքը․ նոր հակադրությունների փուլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում քննարկված հարցերն ու թեմաները նոր հակադրություն ստեղծեցին հայաստանյան ներքաղաքական դաշտում, մասնավորապես եվրոպամետների մոտ այն դժգոհության ալիք բարձրացրեց։ ՌԴ նախագահը ակնարկեց Փաշինյանին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուներից ոմանք ունեն ՌԴ քաղաքացիություն ու այս պահին էլ կայանքի տակ են ու հույս հայտնեց, որ ամեն դեպքում հնարավորություն կստանան մասնակցելու ընտրություններին։

Քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը Փաստ-ի հետ զրույցում կարծում է, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը շատ բաց ու անկեղծ էր ու տողատակեր փնտրելու իմաստ չկա.

«Այո, ՌԴ նախագահը խոսեց այն մասին, որ Փաշինյանը չպետք է արգելի որևէ ռուսամետ ուժի մասնակցել ընտրություններին: Պետք չի հուզվել այն փաստից, որ ՌԴ նախագահը փորձում է խառնվել Հայաստանի ներընտրական գործընթացներին: Ավելի շատ պետք էր հուզվել այն փաստից, որ, օրինակ ԵՄ-ն է իրեն թույլ տալիս խառնվել, այն դեպքում, երբ ջատագովում է ժողովրդավարությունը և քաղաքական հավասարությունը: Ոչ թե ՌԴ նախագահը պետք է հույս հայտներ, որ բոլոր ուժերին պետք է հնարավորություն տալ մասնակցելու, այլ ԵՄ-ն»:

Վլադիմիր Պուտինը նաեւ առաջ էր քաշվել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունն ու ընդգծել թեև հասկանում են ՀՀ-ի ձգտումները ԵՄ-ի հետ համագործակցության ծավալների ընդլայնման, բայց լինել երկու մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող.

«ՌԴ նախագահն ուղիղ ասաց, որ ԵԱՏՄ-ն և Լարսի ճանապարհը Հայաստանի համար այլընտրանք չունեն և դրան համաձայնեց նաև Փաշինյանը: Փաշինյանը իր հերթին հաստատեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու նպատակ չկա և ԵՄ-ին անդամագրվելու հեռանկար էլ չկա, բայց այս պահին երկու նժարի վրա խաղը դեռևս ձեռնտու է իրեն և չի վնասում կողմերից որևէ մեկին ոչ Մոսկվային, ոչ էլ Բրյուսելին»-նշեց Սամսոնյանը։

ՀՀ վարած արտաքին քաղաքականությունն արդեն իսկ զգալի վնասներ է հասցրել երկրին և ՌԴ նախագահի խոսքում կարելի էր դրա շարունակական լինելու մասին ակնարկ եւս նկատել։ Այս թեմային անդրադառնալով մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնալու հնարավորություն չունի, հատկապես, որ առաջիկա մի քանի տարիներին նույնիսկ անորոշ է Եվրամիության` որպես քաղաքական միության գոյությունն այն իմաստով, որ աշխարհում օրեցօր սրվող ռազմական էսկալացիան և տնտեսական ռեցեսիան քանդելու են բոլոր քաղաքական համակարգերը:

«Հայաստանը արտահանման շուկաների և էներգետիկայի այլընտրանք չի կարող ունենալ: Եվրոպական շուկաները լոգիստիկ և տեխնիկական առումներով մեզ անհասանելի են, իսկ եթե ՌԴ-ն որոշեց մեզ վաճառել գազ այն գնով, ինչ մնացած գործընկերներին, ապա վստահ եղեք, որ Հայաստանի տնտեսությունը կոլապսի է ենթարկվելու: Շատ է խոսվում վերականգնողական և այլընտրանքային էներգիայի մասին, բայց դա պարզապես միֆ է: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվելու էժան գազից և միջուկային էներգետիկայից»,- Փաստ-ի հետ զրույցում եզրափակեց Սամսոնյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular