ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ընտրություններից առաջ պատրաստվում է հիբրիդային սպառնալիքների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին արտաքին միջամտության մասին հաղորդագրությունների ֆոնին Բրյուսելը ամրապնդում է իր աջակցությունը Երևանին՝ օգնելով պաշտպանել երկրի ընտրական ենթակառուցվածքները արտաքին ազդեցությունից և ապատեղեկատվությունից: dw.com-ը քննարկել է արտաքին տեղեկատվական հարձակումներին հակազդելու համար ձեռնարկվող միջոցառումները, և այն, թե որքանո՞վ է հայկական սցենարը նման Մոլդովային, ինչո՞ւ է ԵՄ-ն բացահայտորեն Ռուսաստանին նույնականացնում որպես հիբրիդային սպառնալիքների աղբյուր, իսկ Երևանը զգուշորեն խուսափում է Մոսկվայի դեմ ուղղակի մեղադրանքներից:

Եվրոպական ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի այցը Հայաստան սրել է քննարկումները: Մարտի 20-ին Շիրակում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, ելույթ ունենալով նա հայտարարել է ԵՄ-ի մտադրության մասին ընդլայնելու աջակցությունը երկրի ընտրական գործընթացները կիբերսպառնալիքներից և ապատեղեկատվությունից պաշտպանելու համար որպես նախադեպ մեջբերելով Մոլդովայի վերջին ընտրությունները և ուղղակիորեն ընդգծելով Մոսկվայի դերը: 

Հայաստանը կիբեռհարձակումներից պաշտպանելու համար Բրյուսելը ոչ միայն միջոցներ է հատկացնում, այլև անձնակազմ է տրամադրում. վերջերս ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Հայաստան կուղարկվի Եվրոպական հիբրիդային արագ արձագանքման խումբ։ ԵՄ փորձագետները կօգնեն վարչապետի աշխատակազմին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Ներքին գործերի նախարարությանը և այլ գործակալություններին մշակել ճգնաժամային կառավարման մեխանիզմներ կիբերհարձակումների և օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիաների դեպքում։

Նաև այդս նախաձեռնությունը ֆինանսավորվում է. Եվրամիությունը հայտարարել է 12 միլիոն եվրո հատկացնելու մասին, բացի այդ լրացուցիչ 5 միլիոն եվրո է հատկացվել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։

Բրյուսելի գործողությունները ծավալվում են անվտանգության հայ պաշտոնյաների կողմից ստացվող մտահոգիչ ազդանշանների ֆոնին։ Մարտի 10-ին Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել կապված մեկ այլ պետության հետախուզական ծառայությունների կողմից (կոնկրետ պետությունը չի նշվել) հայկական սփյուռքի և արտասահմանում բիզնեսով զբաղվող հայ քաղաքացիների վրա գործադրվող ճնշման հետ։ Գործակալության տվյալներով այդ անձանց ստիպում են ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերել որոշակի քաղաքական ուժերին առաջիկա ընտրություններում։ 

Շատ փորձագետներ վստահ են, որ Հայաստանի անվտանգության ուժերի և իշխանությունների անորոշ հայտարարությունները հիմնականում վերաբերում են Ռուսաստանին, և դա այն դեպքում, որ պաշտոնական Երևանը պահպանում է դիվանագիտական զգուշություն և ուղղակիորեն չի անվանում երկիրը։ Այնուամենայնիվ, լրատվամիջոցներում տեղեկություններ են արտահոսում, որ Ռուսաստանը, իբր, մշակում է մոտ 80,000 ընտրողների Հայաստան ուղարկելու ծրագրերխոստանալով նրանց 100,000 ռուբլի կաշառք քվեարկության համար։ Սակայն Մոսկվայի կողմից նման լայնածավալ գործողությունների վերաբերյալ հրապարակային ապացույցներ դեռևս չեն ներկայացվել։ Դանիել Իոաննիսյանը, ով առաջինն էր հայտարարել Ռուսաստանում հայ ընտրողների մոբիլիզացիայի մասին, դա կապում է անվտանգության հետ։ 

Գնահատելով ԵՄ օգնությունը Իոաննիսյանը նաև որոշակի կասկածամտություն է հայտնել Արագ արձագանքման խմբի գործնական արդյունավետության հարցում: 

Երևանաբնակ կիբերանվտանգության մասնագետ Արթուր Պապյանը dw.com-ի հետ զրույցում բացատրել է ժամանակակից տեղեկատվական հարձակումների անատոմիան։ Նրա խոսքով ապատեղեկատվական արշավները հաճախ գործում են «Նմանակ» և «Մատրյոշկա» արշավների սկզբունքով. «Նախ ստեղծվում են հեղինակավոր համաշխարհային լրատվամիջոցների կլոնավորված կայքեր, ապա ֆեյքերը արհեստականորեն տարածում են Facebook–ի կամ Telegram-ի փոքր ալիքների բոտ-ֆերմաների կողմից։ Այնտեղից էլ այդ դավադրության տեսությունները վերցվում են միլիոնավոր հետևորդներ ունեցող ալիքների կողմից և արագորեն տեղափոխվում Facebook, TikTok և փոդքասթեր,– նշել է փորձագետը,– այդ ցանցերը հաճախ աջակցվում են կասկածելի լրատվամիջոցների կողմից, որոնք ունեն ռուսական ֆինանսական կապեր»։

Իոաննիսյանի խոսքով՝ Մոսկվայից եկող հիմնական սպառնալիքը կայանում է ընտրությունները որքան հնարավոր է ապալեգիտիմացնելու փորձերում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի վրա հնարավոր կիբեռհարձակումների, ընտրատեղամասերում էլեկտրոնային ընտրողների գրանցման սարքերի աշխատանքի խափանումների կամ կեղծ ռումբերի սպառնալիքների միջոցով։ 

«Ի պատասխան Երևանը կառուցում է բազմաշերտ «տեղեկատվական պաշտպանություն»։ 2021 թվականից ի վեր երկրում ներդրվել են դպրոցական մեդիագրագիտության չափորոշիչներ, տեղական փաստերի ստուգման կազմակերպությունները ստացել են միջազգային հավատարմագրում, ինչը նրանց տվել է գործիքներ նվազեցնել կեղծիքների տեսանելիությունը Facebook-ում և Instagram-ում, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար հաշվի առնելով այդ հարթակների բարձր ժողովրդականությունը», - բացատրել է Պապյանը։

«Միևնույն ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հասարակայնության հետ կապերի ակտիվությունը զուտ քաղաքական PR է: Ավելին, դրա արդյունավետությունը Հայաստանում հարցեր է առաջացնում. տեղական լսարանը  բավականին հեգնական է արձագանքում, դրանք ավելի մեծ ուշադրություն են գրավում օտարերկրյա, մասնավորապես ռուս բլոգերների կողմից», - եզրակացրել է փորձագետը։

Եվրոպացի մասնագետների ներգրավումը, ինչպես և սպասվում էր, ընդդիմության կոշտ արձագանքն է առաջացրել: Տեղական ընդդիմադիր ուժերը, հիմնականում նրանք, ովքեր ավանդաբար պաշտպանում են Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքը պահպանելու գաղափարը, այդ քայլը քննադատել են որպես «արևմտյան ուղղակի միջամտություն» պետության ինքնիշխան գործերին, մեղադրելով իշխանություններին միջազգային ռեսուրսներն օգտագործելու և հակառակորդների վրա վարչական ճնշում գործադրելու համար:

Օրինակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ընդգծել է, որ իշխանությունները կարող են օգտագործել Բրյուսելի նախաձեռնությունը երկրի ներսում քաղաքական հակառակորդների դեմ պայքարելու համար: dw.com--ի հետ զրույցում նա նշել է, որ ընդդիմությունն արդեն ուղարկել է ԱԳՆ–ին և կառավարությանը ուղղված մի շարք պաշտոնական հարցումներ՝ Եվրոպական արագ արձագանքման խմբի մանդատի, ֆինանսավորման աղբյուրների և հաշվետվողականության վերաբերյալ։

Մասնավորապես, հետաքրքիր է այն, թե արդյո՞ք ԵՄ մոնիթորինգի արդյունքները կհրապարակվեն, թե՞ կտրամադրվեն բացառապես իշխող կուսակցությանը։

Ռուսաստանը նույնպես արձագանքել է իրավիճակին: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան եվրոպական առաքելության տեղակայումը անվանել է «մոլդովական սցենարի ակնհայտ պրոյեկցիա Հայաստանի վրա»։ Նա մեղադրել է եվրոպացի փորձագետներին, իր խոսքերով, Մոլդովայում «ժողովրդավարությունը պաշտպանելու քողի տակ» «ոչ հարմար տեղեկատվական ռեսուրսները արգելափակելու» մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular