ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ։ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնելու գրավչությունը և այդ զինծառայողներին հետագայում ևս պայմանագրային զինվորական ծառայության մեջ թողնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով, օրենքով սահմանվել է կնքված առաջին հինգ տարի ժամկետով պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով այդ զինծառայողների կողմից երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում ևս պատվովճար հաշվարկելու հնարավորություն: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողի հետ կնքված պայմանագիրը համարվում է առաջին պայմանագիր, իսկ 33-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինծառայողի կողմից պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կամ նույն հոդվածի 1-ին մասում նշված այլ հիմքերով կնքված պայմանագիրը համարվում է հերթական պայմանագիր: Օրենքի պահանջներն իրացնելու նպատակով «Պաշտպան հայրենյաց» ծրագրում առաջարկվում է երկու տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 1 մլն 500 հազար դրամ, իսկ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում պատվովճարի չափը սահմանել 5 մլն դրամ (որպեսզի զինծառայողները նախապատվություն տան հինգ տարի ժամկետով հերթական պայմանագրի կնքմանը):

Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ուսումնական փուլի հետ կապված փոփոխությունները և «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը դյուրինացնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու զեկուցագիր ներկայացնելու հնարավորությունը պարտադիր զինվորական ծառայության առաջին 6 ամիսը լրանալու փոխարեն սահմանել պարտադիր զինվորական ծառայության առաջին 4 ամիսը լրանալու դեպքում: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության ընդունման պայման հանդիսացող դրույթը համապատասխանեցնել պայմանագրային զինծառայողների ատեստավորմանը վերաբերող՝ օրենքով կատարված փոփոխությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular