Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Լուգանսկի ամբողջ տարածքի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լուգանսկի ամբողջ տարածքի նկատմամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Արևմուտք» ուժային խմբի ստորաբաժանումները ավարտել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը», - ասվում է հայտարարության մեջ։ Նախարարությունը նաև հայտնել է Խարկովի մարզի Վերխնյայա Պիսարեւկա և Զապորոժիեի մարզի Բոյկո գյուղերի գրավման մասին։
2025 թվականի հոկտեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորքերին մնացել է վերցնել ԼԺՀ-ի տարածքի մոտավորապես 0.13%-ի և ԴԺՀ-ի մոտավորապես 19%-ի վերահսկողությունը 2025 թվականի մարտին Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են վերահսկել ԴԺՀ-ի տարածքի 15-17%-ը։