ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անատամ արձագանք ադրբեջանական սադրանքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԳՆ-ն որոշել է պատասխանել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, բայց պատասխանը, ինչպես սովորաբար լինում է ՀՀ իշխանությունների պարագայում, այնքան անատամ և խեղճ է, որ յուրաքանչյուր հայ ամոթ է զգում։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայերին կրկին ցեղասպանության մեջ է մեղադրել, երեկ հանդես է եկել 1918-ի մարտի 31-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին հայտարարությամբ՝ պնդելով, թե 108 տարվա վաղեմության այդ իրադարձությունների ընթացքում «արմատական հայկական խմբավորումները ադրբեջանցիների զանգվածային սպանություններ են իրագործել»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է՝ «ցեղասպանության» ակտեր իրագործվել են մի շարք այլ քաղաքներում ևս՝ հիշատակելով Երևանը՝ այն անվանելով Իրևան։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության, գրել է, թե «տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով»։

«Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը»,- նշել է ԱԳՆ խոսնակը։

Միջազգային ասպարեզում ՀՀ շահերը հետին պլան մղած իշխանությունների այս պահվածքն արդեն վաղուց նորություն չէ։ Բաքվից պարբերաբար հնչող կեղծիքներին, ռազմատենչ հայտարարություններին, պատմության զեղծարարության փորձերին հայկական կողմի պատասխանները ավելի շուտ վտանգավոր են հենց ՀՀ-ի համար։ Իսկ փաշինյանական իշխանությունից այս առումով այլևս սպասելիք չկա։ Գործող վարչախումբը վաղուց վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular