ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ջինսի կաշվե պիտակ

ՖՈՏՈ

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ջինսերը գրավել են ամբողջ աշխարհի մարդկանց սրտերն ու զգեստապահարանները: Այնուամենայնիվ, զգեստապահարանի համար ջինս գնելիս երբևէ նկատե՞լ եք հետևի մասում կարված կաշվե պիտակը: Չնայած այն հանգամանքին, որ ջինսերի ապրանքանիշը, ոճը, չափը կամ գույնը կարող են տարբեր լինել, բայց գոտու կամ հետևի գրպանի վրա գրեթե միշտ կարված կաշվե կամ թղթե պիտակ է լինում:

Ինչո՞ւ է դա այդպես:

Սովորաբար այս կաշվե (ներկայումս ժակրոնե), ուղղանկյուն կամ քառակուսի պիտակը կարվում է բոլոր ապրանքանիշերի ջինսերի հետևի հատվածում: Արևմուտքում այն սովորաբար կոչվում է ժակրոն՝ ի պատիվ հենց այն նյութի, որից այն ամենից հաճախ լինում է։ «Ժակրոն»-ը կամ ինչպես նաև այն նաև կոչվում է «վեգանական կաշի»-ն, բաղկացած է գրեթե 95% ցելյուլոզայից: Իսկ այդ նյութի կոշտության ողջ գաղտնիքը լատեքսի փոքր պարունակության մեջ է, որն այն դարձնում է ոչ միայն անջրանցիկ, այլ նաև աներևակայելի դիմացկուն և ամուր:

Ավանդաբար, այդ պիտակը ցույց է տալիս արտադրանքի բրենդային անվանումը, գործվածքի խտությունը, ինչպես նաև այլ տեղեկատվություն:

Ի սկզբանե՝ 100 տարի առաջ Levi's ընկերությունն էր պատրաստել ջինսի այդ պիտակը ոչ թե ժակրոնից, այլ սովորական բնական կաշվից, և նրանք դա արել էին մի պատճառով...Հայտնի Levi's-ը այդ պիտակում բառերի փոխարեն օգտագործել էր սիմվոլներ,  տեսողականորեն ցույց էր տրվել արտադրանքի ամրությունը, երբ երկու ձի ապարդյուն փորձում են պատռել ջինսը: Levi's ընկերությունը 1873 թվականին է ներկայացրել իր ջինսե կոմբինեզոնի հետևի մասում կարված կաշվե պիտակի նորաձևությունը շատ պարզ պատճառով՝ անբարեխիղճ կեղծ արտադրողների պատճառով, որոնք հաճախ շուկաները հեղեղում էին բյուջետային «կեղծ» Levi's ջինսերով: Levi's-ը հաշվարկել էր կեղծ շուկայի կորուստները և որոշել  արտադրել հատուկ պիտակ, որը ամուր ամրացված է ջինսերի հետևի մասում: Այդ պիտակը պատրաստված էր բնական կաշվից, ինչպես նաև ուներ հատուկ ապրանքանիշ:

Բայց չէ՞ որ կեղծ արտադրողները ևս կարող էին կեղծել այդ կաշվե պիտակը: Բայց եթե հիմա դա դժվար չէ, ապա 1880-ականների վերջին իսկական կաշին բավականին թանկ ապրանք էր (որը չափազանց թանկ էր արդյունաբերական մասշտաբով ընդհատակյա հագուստ արտադրողների համար պատճենելու համար): Բացի դա Levi's-ի արտոնագրված ապրանքանիշը դրոշմված էր կաշվի վրա և  խաբեբաները երկար ժամանակ չէին կարողանում կրկնօրինակել այդ եզակի լոգոն դրոշման գործարանային բարդ գործընթացի պատճառով, որը պահանջում էր հատուկ գործիքներ: 

Հետևաբար, հենց հետևի կաշվե պիտակի շնորհիվ գնորդները կարող էին անմիջապես որոշել, թե արդյո՞ք Levi's ջինսերը օրիգինալ են: Եվ եթե ի սկզբանե այդ պիտակները կարվում էին կեղծիքների դեմ պայքարելու համար, ապա այսօր դրանք տեղեկատվական և մարքեթինգային հնարք են: Դրանք շարունակում են ակտիվորեն կարվել ջինսերի վրա՝ պահպանելու ծանոթ, դարավոր դիզայնը: Այսօր ժակրոնը իրականում պարզ պիտակ է, որի վրա նշված է բրենդը, երբեմն հագուստի խնամքի կանոնները, կազմը, գործվածքի խտությունը և այլն:
 
Կ.  Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular