ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուզում եմ գտնել եղբորս...». Տարոն Ստեփանյանի առեղծվածային անհետացումն ու քրոջ անդադար պայքարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանի բնակչուհի Տաթև Ստեփանյանի կյանքը վերջին 2 տարի 3 ամիսների ընթացքում վերածվել է անվերջ սպասման և անպատասխան հարցերի շղթայի։ Նա փնտրում է իր հարազատ եղբորը՝ Տարոն Ստեփանյանին, ով 2013 թվականից ընտանիքի հետ բնակություն էր հաստատել Կանադայում՝ Տորոնտո քաղաքում։

Տարոնը Կանադա էր մեկնել կնոջ՝ Անի Խաչատրյանի և որդու՝ Սամուելի հետ։ Տարիներ շարունակ ընտանիքը մշտական և ջերմ կապի մեջ է եղել Հայաստանի հարազատների հետ։ Սակայն 2023 թվականի դեկտեմբերի 20-ը դարձավ այն վերջին օրը, երբ Տաթևը լսեց եղբոր ձայնը։

«Տեսախցիկները վերջին անգամ Տարոնին ֆիքսել են դեկտեմբերի 23-ին, որից հետո նա ուղղակի անհետացել է»,- պատմում է քույրը։

Անհետացումից հետո Տարոնի հեռախոսից քույրը ստացել է անհասկանալի բովանդակությամբ հաղորդագրություն, թե իբր Տարոնը վրաերթի հեղինակ է դարձել և ստիպված է լքել երկիրը։ Սակայն այս վարկածը շատ արագ հերքվել է. նրա մեքենան հայտնաբերվել է անվնաս՝ ավտոկայանատեղիում, իսկ ոստիկանությունը վրաերթի վերաբերյալ որևէ տվյալ չի ունեցել։

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ հենց Տաթևը դիմել է իրավապահներին, Տարոնի կինը՝ Անին, անմիջապես խզել է կապը հարազատների հետ։

Այս պահին քրեական գործեր են հարուցված թե՛ Հայաստանում, թե՛ Կանադայում։ Եթե սկզբնական շրջանում Տարոն Ստեփանյանը համարվում էր անհետ կորած, ապա այս տարի իրավապահները փոխել են հոդվածը՝ գործը քննվում է որպես սպանություն։ Տաթևը մեկնել է Տորոնտո՝ ոստիկանության և քննիչների հրավերով, սակայն մինչ օրս որևէ հստակ տեղեկություն չկա եղբոր ճակատագրի մասին։

Հարգելի՛ հայրենակիցներ, հատկապես Կանադայում բնակվող հայեր, եթե որևէ տեղեկություն ունեք Տարոն Ստեփանյանի վերաբերյալ կամ տեսել եք նրան, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել Հայաստանի կամ Կանադայի ոստիկանության հետ։

Յուրաքանչյուր փոքրիկ տեղեկություն կարող է վճռորոշ լինել այս պատմության հանգուցալուծման համար։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular