«Քաղաքական վերլուծաբանները քննարկել են Հայաստանի վարչապետի գործողությունները. «Սադրանք և Ռուսաստանին դավաճանություն»»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸստ «Rybar» հեռագրային ալիքի Հայաստանում գտնվող 102-րդ ռուսական բազայի զինծառայողները օգտագործելով անօդաչու թռչող սարքեր պատրաստվում են հնարավոր հակամարտության: Հայաստանի ղեկավարությունը լիակատար մարտական պատրաստվածության է բերել իր հակաօդային պաշտպանությունը և ուժեղացրել է իր ստացիոնար և շարժական ՀՕՊ ստորաբաժանումները, գրում է u-f.ru–ն: Ներքին աղբյուրները հաղորդում են, որ հայկական կողմը խոչընդոտում է ռուսական զինված ուժերի հետ համագործակցությունը սահմանափակելով կապը և թաքցնելով ռադարային տվյալները: Չնայած ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությանը, Գյումրիում նկատվում են ուկրաինական համարանիշներով բեռնատարներ, ինչը, ըստ ալիքի, վկայում է այն մասին, որ այդ քաղաքն է օգտագործվում որպես տարանցիկ կետ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Իրանի դեմ հակամարտությանը մասնակցող անօդաչու թռչող սարքերի մասնագետների համար: Ռուս զինծառայողների շրջանում էլ աճում է մտահոգությունը առ այն, որ անօդաչու թռչող սարքերի հնարավոր սադրանքների դեպքում դրանց բեկորները կարող են ընկնել բնակելի տարածքներում և պատրվակ հանդիսանալ ռուսական զորախմբի դուրսբերման համար, նշել է աղբյուրը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ իր հայտարարության, կարծում է, որ ռուսական բազայի առկայությունը չի հակասում եվրոպական ինտեգրացիային, բայց ապագայում հնարավոր են փոփոխություններ: Սակայն վերլուծաբանները կանխատեսում են սադրանքների աճ Երևանի արևմտամետ կուրսի պատճառով, ինչը կարող է հանգեցնել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և ռուսական բազայի ներկայության վերանայմանը։ Պատմաբան Ռիչարդ Արուտյունովը նշել է ռուսամետ ազդեցության թուլացումը Հայաստանում ղարաբաղյան հարցի «կարգավորումից» հետո, ինչը նվազեցրել է Ռուսաստանի հետ դաշինքի արդիականությունը։ Նա քննադատել է Փաշինյանին պատմությունը խեղաթյուրելու համար և նշել է, որ Ռուսաստանը բազմիցս է փրկել հայերին։ Արուտյունովը կանխատեսել է, որ Հայաստանի դեպի Արևմուտք շրջադարձը կհանգեցնի ինքնիշխանության կորստի։
Թուրքիայի հետ մերձեցման և հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների հնարավոր դուրսբերման, ինչպես նաև Անկարայի կողմից Փաշինյանի կնոջ հիմնադրամին տրամադրվող ֆինանսական օգնության մասին հաղորդագրությունները վկայում են անխուսափելի, դրամատիկ փոփոխությունների մասին: Մասնագետները կարծում են, որ Անդրկովկասը կարող է դառնալ հաջորդ պատերազմական գոտին: Որոշ քաղաքագետներ պնդում են, որ Հայաստանի իշխանությունները իրենց վերջին գործողություններով փաստացի դավաճանել են Ռուսաստանին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am