ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ցուցադրում է իր վախերը «Ուժեղ Հայաստան» դաշինքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընտրություններին դաշինքով գնալու՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը լուրջ խուճապ է առաջացրել գործող իշխանությունների շարքերում։ Հիշեցնենք՝ նախօրեին կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձ էր հրապարակել, հայտնել դաշինքի ստեղծման մասին և կոչ արել քաղաքական այլ ուժերին միանալու իրենց։ «Մեր ժողովուրդը մեզնից միասնականություն է ուզում, միասնականությունն է, որ կբերի ուժեղ խաղաղություն, կուժեղացնի մեր երկիրն ու մեր բաժանված ազգը։ Պառակտումների ժամանակաշրջանը պետք է մնա անցյալում»,– ասել է նա։

Կարապետյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստանն» իր դռները բացում է բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, ստեղծել ուժեղ Հայաստան։ «Մենք կստեղծենք դաշինք՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Միասին կկարողանանք արդարացնել մեր ժողովրդի սպասելիքները, լուծել մեր ազգի առջև ծառացած խնդիրները, որպեսզի 10–20 տարի անց հետ նայենք ու իմանանք, որ ճիշտ որոշում ենք կայացրել՝ պառակտմանը վերջ տալով։ Ի գործ»,– ընդգծել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին։

Այս հայտարարությունից հետո գործող իշխանությունները լծվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը վարկաբեկելու գործին և, առաջին հերթին, փորձում են այս կուսակցությանը կապել նախկինների հետ։ Զուր չէ, որ հենց այսօր վաղ առավոտյան Փաշինյանը տեսաուղերձ է հղել՝ հայտարարել, թե միայն «Քաղպայմանագիրն» է խաղաղության կուսակցություն, իսկ մյուս բոլորը տանում են պատերազմի։ «Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը ընտրելը միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Ընդ որում, մեկ կարճ ելույթում միախառնելով իշխանական բոլոր նարատիվները և դրանք փորձելով կապել «Ուժեղ Հայաստան» կուսակցության և Սամվել Կարապետյանի հետ, նախ՝ Կարապետյանին փորձում են այլ առաքելություն վերագրել, իբր իր ձայները փոխանցելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա այդ նարատիվը չարաշահելով էլ հանրության մեջ ձգտում են նվազեցնել «Ուժեղ Հայաստանի» օրեցօր աճող հեղինակությունը։ Բնականաբար, հանրությունը հրաշալի հասկանում է գործող իշխանությունների այս մարտավարությունը, բայց և բնական է, որ որոշ զանգվածների իշխանություններին կհաջողվի մոլորեցնել, ուստի ընդդիմության թիվ մեկ խնդիրն է ամեն գնով կոտրել իշխանական փնթի նարատիվները։

Սոնա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular