ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը ծրագրում է թույլ տալ ռուսական լցանավին մտնել Կուբա. Bloomberg

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թրամփի վարչակազմը ծրագրում է թույլ տալ ռուսական նավթակիր տանկերին մտնել Կուբա՝ մեղմելու էներգետիկ ճգնաժամը, որն առաջացել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն արգելել է մատակարարումները կոմունիստական վարչակարգին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Սպասվում է, որ հում նավթի բեռը թույլ կտան ժամանել առաջիկա օրերին, ըստ հարցին ծանոթ երկու անձանց, ովքեր խնդրել են չհրապարակել իրենց ինքնությունը՝ առանց հրապարակավ խոսելու թույլտվության։

««Անատոլի Կոլոդկին» նավը տեղափոխում է շուրջ 730,000 բարել հում նավթ։ Կուբայի պաշտոնյաները վերջին օրերին որոշ քայլեր են ձեռնարկել ԱՄՆ-ի հետ աշխատելու ուղղությամբ, այդ թվում՝ թույլ տալով, որ ԱՄՆ դեսպանատան համար նախատեսված վառելիքը հասնի կղզի այն բանից հետո, երբ ավելի վաղ հրապարակավ հայտարարել էին, որ կկանխեն դա ԱՄՆ-ի կողմից իրականացվող գրեթե համատարած շրջափակման պատճառով»,- գրված է հաղորդագրության մեջ։

Նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով լրագրողների հետ, հաստատել է լցանավի առկայությունը։

«Մենք դեմ չենք, որ ինչ-որ մեկը մի նավաբեռ ստանա: Նրանք պետք է գոյատևեն»,- ասել է նա։

Կուբայի ԱԳՆ-ն չի պատասխանել մեկնաբանության հարցմանը:

Թրամփը բազմիցս սպառնացել է գործողություններ ձեռնարկել Կուբայի ձախակողմյան կառավարության դեմ՝ վառելիքից և ֆինանսավորումից կառավարությանը զրկելու ԱՄՆ-ի ուժեղացող ճնշման ֆոնին: Կղզին վերջին շաբաթների ընթացքում տուժել է համատարած հոսանքազրկումներից, քանի որ հում նավթի և վառելիքի մատակարարումները կրճատվել են գրեթե համատարած շրջափակման պատճառով:

Վառելիքի այս խմբաքանակը պետք է բավարար լինի Կուբայի թերմոէլեկտրակայաններին մոտ մեկ շաբաթ աշխատեցնելու համար՝ հաշվի առնելով, որ դրանք պահանջում են օրական մոտ 100,000 բարել նավթ՝ պահանջարկը բավարարելու համար: Կուբայի ներքին արտադրությունը կազմում է դրա միայն մոտ երկու հինգերորդը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular