ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պատրաստում նոր սահմանադրություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հատկապես է սրվել, գրում է dw.com–ը։ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, կարծես, իշխող կուսակցության նախընտրական ծրագրի կենտրոնական տարրն է։ Փորձագետները կարծում են, որ հիմնական նպատակն է Հիմնական օրենքի նախաբանից հանել 1990 թվականի Հայաստանի անկախության հռչակագրին հղումը։ Պաշտոնական Բաքուն պարբերաբար է պահանջել դա, և որը խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը: Միևնույն ժամանակ, սահմանադրական բարեփոխումները անվանելով բացառապես ինքնիշխան պետության ներքին գործ, Փաշինյանը գործնականում նախագծում ներառել է հենց այն փոփոխությունը, որոնց վրա պնդում է Բաքուն:

Հիմնական օրենքի նոր նախաբանի արտահոսած նախագծում Անկախության հռչակագրին հղումը բացակայում է: Պաշտոնական իշխանությունները մեկնաբանել են այդ հրապարակումը ընդգծելով, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեքստը «հրապարակման համար նախատեսված վերջնական փաստաթուղթը չէ»: 

Սահմանադրական փոփոխությունների թեման նորություն չէ Հայաստանի համար. այն բարձրացվել է գործնականում Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին իշխանության գալու առաջին օրերից։ Այն ժամանակ այդ հարցը պարբերաբար մարում և վերստին ի հայտ էր գալիս, հիմնականում կառավարման ձևին վերաբերող գաղափարի հարցով։ Սակայն, 2020 թվականին 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո այդ գործընթացը ստացավ բոլորովին այլ ուրվագիծ և համատեքստ։ 

«Փաշինյանը որևէ հատուկ հետաքրքրություն չունի սահմանադրության նկատմամբ նախորդ քննարկումների և բանավեճերի առումով։ 44-օրյա պատերազմից հետո, որում Հայաստանը պարտվեց, սահմանադրական փոփոխությունների թեման լրացուցիչ նշանակություն է ձեռք բերել կապված Ադրբեջանի հետ անվտանգության և խաղաղության հասնելու հետ, և ես կարծում եմ, որ դա է ներկայիս սահմանադրական բարեփոխումների հետագա առաջխաղացման հիմնական խթանը», - dw.com-ին տված հարցազրույցում ասել է հայ քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ  է նկարագրել  ստեղծված իրավիճակը պնդելով, որ ներկայիս կուրսի պահպանումը անխուսափելիորեն կհանգեցնի Ադրբեջանի հետ նոր պատերազմի: Ընդդիմադիր ուժերին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ներկայիս կուրսի վերանայողներ բնութագրելով նա հայտարարել է, որ իր քաղաքական հակառակորդները մտադիր են կամ վերանայել խաղաղության պայմանները, կամ «դրանք պարտադրել ուժով»: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, համոզված է վարչապետը, նման մոտեցումը կարող է հանգեցնել միայն մեկ բանի՝ նոր պատերազմի: «Եթե ժողովուրդը որոշի, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է, ապա դա պատերազմ է: Եթե նրանք որոշեն, որ դա չի շարունակվում, ապա դա նշանակում է խաղաղություն: Դա շատ պարզ ընտրություն է», - հայտարարել է վարչապետը,– ես մերժում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգը: Ես կարծում եմ, որ մենք պետք է հետապնդենք արդար իրականություն... Որովհետև որքան շատ ենք հետապնդել պատմական արդարություն, այնքան շատ ենք հանդիպել նոր անարդարությունների»։

«Պատմական արդարության վերականգնման» մասին դրույթը ամրագրված է Հայաստանի 1990 թվականի օգոստոսի անկախության հռչակագրում, այն պատմական փաստաթղթում, որը նշանավորել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ հայկական ինքնիշխան պետականության վերականգնման գործընթացի սկիզբը։ Փաշինյանը, սակայն, պնդում է, որ Անկախության հռչակագիրն իր ներկայիս տեսքով «հակամարտության և կախվածության հռչակագիր» է, քանի որ դրանում ներկառուցված «հարևանների հետ բախման տրամաբանությունը» անխուսափելիորեն ստիպում է Հայաստանին փնտրել արտաքին հովանավորներ «անհնար դարձնելով պետության երկարատև գոյությունը առանց արտաքին օգնության»։ 

Կառավարության հակառակորդները կտրականապես համաձայն չեն հարցի այս ձևակերպման հետ և վարչապետի հռետորաբանությունը համարում են «շանտաժ պատերազմով»։ Ընդդիմադիր ուժերը նաև պնդում են հարցի բարոյական կողմի վրա։ Նրանց կարծիքով, այն քաղաքական ուժը, որի իշխանության օրոք Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ապրել են «երկու պատերազմ և սահմանային հարձակումների շարք», կորցրել է խաղաղության երաշխավոր հանդես գալու բարոյական իրավունքը։

Սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի հիշատակման և Անկախության հռչակագրի հղումը հանելը կառավարության քննադատների կողմից ընկալվում է որպես կապիտուլյացիա, ազգային շահերի դավաճանություն և Ադրբեջանի վերջնագրերի կատարում, որոնք չեն վերջանա և ապագայում կպահանջեն հետագա զիջումներ: 
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ և ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ով բոյկոտել է այդ հանձնաժողովի նիստերը, նոր սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը համարում է Բաքվի պահանջների կատարում: «ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որի համաձայն մեր սահմանադրության տեքստը որևէ հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջիներ չի պարունակում, պետք է փակեր հարցը: Բայց քանի որ Ալիևը չի փակել հարցը և շարունակում է պահանջել սահմանադրական փոփոխություններ... մեր իշխանությունները, ըստ էության կատարելով Ալիևի հրամանները, կատարում են դա», - ասել է նա dw.com–ին հավելելով, որ ստեղծված իրավիճակում նոր սահմանադրության հնարավոր հանրաքվեի ցանկացած արդյունք լուրջ խնդիր կառաջացնի Հայաստանի համար: Ընդ որում Հայաստանի քաղաքացիները ներկայումս քիչ պատկերացում ունեն, թե իշխանությունները կոնկրետ ի՞նչ են պլանավորում փոխել սահմանադրության մեջ, բացի Հայաստանի անկախության հռչակագրի հղումը հեռացնելուց։ Նաև հայտարարված փոփոխությունը, ըստ Բորիս Նավասարդյանի, հասարակության կողմից ընկալվում է հիմնականում բացասաբար իր քաղաքական համատեքստի պատճառով։ «Որովհետև նույնիսկ նրանք, ովքեր կարծում են, որ նման փոփոխությունները, սկզբունքորեն, ընդունելի են և, հնարավոր է, նույնիսկ նպատակահարմար, տեսնում են այն, որ դրանք տեղի են ունենում արտաքին ճնշման տակ։ Դա, իհարկե, չի կարող գոհացնել ժողովրդին», - նշել է վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular