ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում քաղաքական գործընթացների շուրջ լարվածությունը շարունակում է խորանալ՝ ուղեկցվելով մտահոգիչ գնահատականներով և զգուշացումներով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը բլոգեր Մարիո Նավֆալի հետ հարցազրույցում բարձրաձայնել է մի երևույթ, որը, ըստ նրա, աստիճանաբար վերածվում է համակարգային քաղաքական գործելաոճի՝ իշխանությանը անհանգստացնող գործիչների նկատմամբ ճնշումների կիրառում։ Կարապետյանի խոսքով՝ երկրում ձևավորվել է վտանգավոր պրակտիկա, երբ քաղաքական մրցակցությունը դուրս է գալիս գաղափարական դաշտից և տեղափոխվում իրավապահ համակարգի տիրույթ։

«Մեր երկրում սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում։ Մեղադրանքն էական չէ, որովհետև նրանք կարող են քեզ 4-5 ամիս պահել բանտում, հեռացնել ընտանիքից ու գործից, իսկ հետո ասել, որ մեղադրանք չկա։ Սա ռազմավարություն է՝ թույլ չտալու մեզ մասնակցել ընտրություններին»,- նշել է նա։

Հարցազրույցի ընթացքում Մարիո Նավֆալը փորձել է իրավիճակը դիտարկել համաշխարհային համատեքստում՝ նշելով, որ նման մեխանիզմներ կիրառվել են նաև այլ երկրներում, որտեղ ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ քրեական հետապնդումները դարձել են քաղաքական պայքարի գործիք։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ընթացիկ զարգացումները հիշեցնում են այն սցենարները, որոնք ժամանակին արձանագրվել են մի շարք երկրներում։ Միևնույն ժամանակ, փաստաբանների և ներքին աղբյուրների փոխանցմամբ շրջանառվող տեղեկությունները լրացուցիչ լարվածություն են հաղորդում իրավիճակին։

Ըստ այդ տեղեկությունների՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հնարավոր են նոր կալանավորումներ, և այդ ռիսկը վերաբերում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի առանձին ներկայացուցիչներին, այդ թվում՝ Նարեկ Կարապետյանին։ Սա արդեն ոչ միայն քաղաքական գնահատականի, այլև կոնկրետ զարգացումների սպասման փուլ է, որը կարող է ազդել նախընտրական ընդհանուր միջավայրի վրա։ Այս ֆոնին ավելի ընդգծված է դառնում հիմնական հարցը՝ արդյոք երկրում պահպանվում են քաղաքական մրցակցության հավասար պայմանները։ Երբ քաղաքական գործընթացները ուղեկցվում են հնարավոր քրեական հետապնդումների մասին ազդակներով, ձևավորվում է անվստահության մթնոլորտ ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հասարակության լայն շերտերի շրջանում։ Չնայած հնչող սուր գնահատականներին՝ Նարեկ Կարապետյանը շեշտում է, որ իրենց քաղաքական ուժը չի պատրաստվում իշխանության գալու դեպքում կիրառել նույն մեթոդները։

Նրա խոսքով՝ պետության կայունությունը հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, երբ իշխանափոխությունը չի վերածվում քաղաքական հաշվեհարդարի։ «Մեզ պետք է համակարգ, որը վեր է անձից։ Մենք չենք ուզում, որ ամեն հաջորդ առաջնորդ բանտարկի նախորդին։ Մենք ուզում ենք ստեղծել կայուն ժողովրդավարություն, որտեղ գործում են զսպումների և հակակշիռների մեխանիզմներ»,- ընդգծել է նա։

Այս մոտեցման շրջանակում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կարևորում է նաև սահմանադրական փոփոխությունների իրականացումը՝ նպատակ ունենալով բացառել իշխանության երկարաժամկետ կենտրոնացումը մեկ անձի ձեռքում։ Առաջարկվում է սահմանափակել պաշտոնավարման ժամկետները՝ ձևավորելով քաղաքական համակարգ, որտեղ իշխանությունը պարբերաբար վերարտադրվում է և ենթակա է վերահսկողության։

Ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանը կանգնած է կարևոր ընտրության առաջ․ շարունակել քաղաքական պայքարը ուժային և վարչական լծակների կիրառմամբ, թե անցնել ինստիտուցիոնալ և կանխատեսելի քաղաքական համակարգի ձևավորմանը։ Այս ընտրությունից է կախված ոչ միայն առաջիկա ընտրությունների ընթացքը, այլև երկրի քաղաքական ապագայի որակը։ Հասարակության համար, սակայն, առանցքայինը մնում է պարզ և հստակ հարցը՝ արդյոք հնարավոր կլինի ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ քաղաքական մրցակցությունը կլինի արդար, իսկ իշխանության և ընդդիմության հարաբերությունները կկարգավորվեն օրենքի, այլ ոչ թե ուժի տրամաբանությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular