ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության հերթական ձախողումը դատարանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դատարանը արդարացրել է պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանին։ Ըստ նրա փաստաբանի, Աշխեն Ալեքսանյանն իրեն մեղսագրվող պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է, իսկ 441 հոդվածով` պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորություններն անցնելը, դատապարտվել։ «Ըստ դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)»։

Դատախազությունը հայտարարել է, թե անպայման բողոքարկելու է Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հիշեցնենք, ԱԳՆ աշխատակցին կալանավորել էին 2025 թվականի օգոստոսի 29-ին, նշել, որ նա սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։ Եվ այժմ այս արդարացումը բավականին ծանր հարված է թե՛ գործող իշխանությունների և թե՛ Հայաստանի Հանրապետության հեղինակությանը ընդհանրապես։

Պետական դավաճանության մեղադրանքը չափազանց ծանր հոդված է, առավել ևս երիտասարդ կնոջ դեմ, և այս արդարացումը վկայում է, որ կամ իրավապահ համակարգը բոլորովին չի աշխատել, կամ էլ չի կարողացել ապացուցել իր իսկ սկզբնական վարկածը։ Ամեն դեպքում կա արդարացման դատավճիռ և առնվազն այս պահին, քանի դեռ վճիռը չի մտել վերջնական ուժի մեջ, կարելի է սա համարել գործող իշխանությունների բավականին լուրջ ձախողումը։

Թեպետ Հայաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո բազմիցս են տարբեր անձանց ընդհուպ դավաճանության մեղադրանքներ առաջադրել, բայց դատարաններն արդարացրել են նրանց կամ ստիպել են փոփոխել մեղադրանքը։

Մանե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular