ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիճաբանության ժամանակ 21-ամյա երիտասարդը կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքներ է ստացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարության հետևանքով «Մարտունու» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Գեղարքունիքի քրեական ու Մարտունու համայնքային ոստիկանները պարզել են, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տավրոս Ս․-ն է, ով գտնվելիս է եղել վիրահատարանում և ըստ բժիշկների ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Գեղարքունիքի մարզային քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս  ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի սկզբնամասում գործող գարեջրատանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արտյոմ  Ե․-ն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է Տավրոս Ս․-ի որովայնին և պատճառել ծանր մարմնական վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտյոմ Ե․-ն ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կտրող-ծակող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular