ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սինխրոն լող

ՖՈՏՈ

Լողը որպես սպորտաձև ի հայտ է եկել հին ժամանակներում։ Հունաստանում կանայք և աղջիկները, ովքեր լոտոս էին հավաքում գետի վրա, ցույց էին տալիս զարմանալի շնորհք, նրանք կարող էին զամբյուղը պահել իրենց ձեռքերում և շարժվել ջրի միջով միայն իրենց ոտքերի օգնությամբ, և դա երբեմն սինխրոն կերպով՝ մի քանիսի կողմից: Հին հույն պատմաբան Հերոդոտոսը նշել է, որ ինքը տեսել է մի աղջկա, որն այնքան հանգիստ էր զգում իրեն ջրի մեջ, որ դարձել էր ծովի աստծո սիրելին: Այնուամենայնից չնայած լողի հին լինելուն Սինխրոն լողի համար 19-րդ դարն է որոշիչ եղել: Այդ ժամանակ է այն  առանձնացվել որպես առանձին սպորտաձև։ Ճիշտ է, սկզբում կանայք չէին մասնակցում սինխրոն լողի մրցույթներին, միայն տղամարդիկ էին։ Այն ժամանակ այն կոչվում էր Ջրային բալետ, և միայն հետո է Կանադայում հայտնվել այդ սպորտաձի մեզ համար սովորական անվանումը՝ Սինխրոն լող, կամ ավելի հայերեն ասած՝ Համաժամանակյա լող։ Օլիմպիական չեմպիոն Նորման Ռոսն է առաջին անգամ օգտագործել «սինխրոն լող» տերմինը։

Սինխրոն լողի առաջին մրցումները տեղի են ունեցել 1891 թվականին Բեռլինում, ապա 1892 թվականին Լոնդոնում։ Սկզբում բոլոր լողորդները տղամարդիկ էին, նրանք ստեղծում էին ֆիգուրներ ջրի վրա և պարում էին շրջանաձև՝ շրջապատված ծաղկեպսակներով և լապտերներով: Նոր սպորտաձևի մասսայականացման խթան է հանդիսացել ավստրալացի լողորդուհի Անետ Քելլերմանի շոուն։ Նրա շոուները չափազանց տարածված էին և խթան են հանդիսացել այդ նոր սպորտաձևի առաջացման համար: 

Սինխրոն լողի հետագա զարգացումը կապված է Քեթրին Քերտիսի հետ։ Նա առաջինյն էր, որ որոշել էր ջրի մեջ ակրոբատիկ գործողություններ կատարել երաժշտության ներքո: 1933–1934 թվականներին նրա ուսանողները ելույթ են ունեցել Չիկագոյում անցկացվող «Պրոգրես» համաշխարհային ցուցահանդեսում։  1952 թվականին էլ Սինխրոն լողը ստացել պաշտոնական միջազգային ճանաչում և իր ժամանակակից անվանումը։ Այդ թվին Ֆրանսիայի առաջնությունում է օգտագործվել  նախկինում չօգտագործված երաժշտական նվագակցությունը: 

1948 թվականին էլ Սինխրոն լողը առաջին անգամ ներկայացվել է Օլիմպիական խաղերում որպես ցուցադրական մարզաձև, և գրեթե 40 տարի անց էլ՝ Լոս Անջելեսում 1984 թվականին, այն հանդես է եկել որպես հիմնական մարզաձև։ Մեդալային ծրագրում մարզիկները մրցել են մենախաղի և զուգախաղի մրցանակների համար։ Հետո՝ 1996 թվականին Ատլանտայում մենախաղի և զուգախաղի մրցումները փոխարինվել են թիմային մրցումներով։ 
2017 թվականի հուլիսին Լողի միջազգային ֆեդերացիան Սինխրոն լողը պաշտոնապես վերանվանել է Գեղարվեստական լողի։ Այնուամենայնիվ ներկայումս էլ դեռ ընդունված է այդ սպորտաձև անվանել Սինխրոն լող։
 
Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular