ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մարդն ասում է Վանից եմ, «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է. այն նպատակ ունի հային պանդուխտի գիտակցության մեջ պահել և թույլ չտալ, որ ՀՀ-ն զարգանա. Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք հասկանալիորեն շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է։  Ես ուզում եմ նաև Կառավարության նիստում արձանագրել և նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչ կապ ունի սա խաղաղության թեմայի հետ, որովհետև, երբ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, նկատի ունենալով այն, ինչ հասկանալիորեն և ակնհայտորեն նկատի ունենք, ըստ էության, մենք առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն: Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը միայն պայմանագիր չէ, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի: Չկա ավելի դաժան և տառապալի բան, քան սպասումը»,-նշել է նա:

Վարչապետն ասել է, որ մենք, որպես ժողովուրդ, ավելի քան 100 տարի է այդ սպասումով ենք ապրում:

«Ուզում եմ ընդգծել, որ սա կայսերական քաղաքականություն է, սա հակահայկական, ապահայկական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք, էսա կվերադառնաք կամ կվերադարձնենք, էսա Ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, էսա կվերադառնաք Վան, Մուշ, Կիլիկիա և այդպես շարունակ: Այս քաղաքականությունն ունի երկու նպատակ, առաջինը՝ հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, և երկրորդը՝ թույլ չտալ, որ ՀՀ-ն որպես պետություն կայանա:

Այդ ի՞նչ երևույթ է, որ մարդը ծնվել, մեծացել է Հայաստանում, ապրում է ենթադրենք՝ Քաջարանում, Դիլիջանում կամ որևէ տեղ: Ինքն այստեղ է ծնվել, մեծացել, իր հայրն այստեղ է ծնվել, մեծացել, բայց ասում ես՝ դու որտեղի՞ց ես, ուզում ես իմանալ՝ որտեղ է ապրում, փողոցը և այլն, ասենք՝ մարդը կարող է ասել ես Վանից եմ։ Թվում է, թե այս ինչ հետաքրքիր, հայրենասիրական մոտեցում է, բայց սա լրիվ ուրիշ երևույթ է, սա կայսերական հայրենասիրության դրսևորում է: Չեմ վարանի, էլի ուզում եմ ասել, ավելի կոնկրետ «ստալինյան հայրենասիրության» դրսևորում է:

Մենք խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ խոսում ենք խաղաղության խնամքի մասին, դա նշանակում է սոցիալ-հոգեբանական մակարդակում է, մենք պետք է խաղաղվենք»,-հավելել է Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular