Սա ո՛չ Իրանի, ո՛չ էլ Ամերիկայի պատերազմն է․ Իսրայելն է ԱՄՆ-ին մղել պшտերազմի․ Արաղչի
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԻրանը թույլ է տվել բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, անցնել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Մեր ներկայիս քաղաքականությունը դիմադրությունը շարունակելն է, բանակցություններ չկան։ Սա ո՛չ Իրանի, ո՛չ էլ Ամերիկայի պատերազմն է։ Իսրայելն է ԱՄՆ-ին մղել դրան։
ԱՄՆ-ն առաջնահերթություն է տալիս Իսրայելի անվտանգությանը, և տարածաշրջանում իր բազաները նախատեսված են Թել Ավիվը պաշտպանելու համար։ Վաշինգտոնը պատրաստ է զոհաբերել ամեն ինչ Իսրայելի անվտանգության համար։
Իսրայելի նպատակն է իրականացնել «Մեծ Իսրայելի նախագիծը», որը ներառում է տարածաշրջանի մի քանի երկրների տարածքները»,-նշել է նա։