ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպիտակաձավարով դիմակներ՝ ծերացող մաշկը երիտասարդացնելու, ձգելու և թարմացնելու համար

ՖՈՏՈ

Սպիտակաձավարի շիլան դեռ մանկուց է ծանոթ բոլորին, սակայն քչերին է հայտնի, որ այն կարող է օգտագործվել նաև երիտասարադացնող տարբեր դիմակների բաղադրության մեջ: Սպիտակաձավարը հարուստ է օսլայով ու բուսական սպիտակուցներով, ինչի շնորհիվ այն հիանալի միջոց է զգայուն մաշկը խնամելու, մահացած բջիջները հեռացնելու և կնճիռները հարթեցնելու համար: Բացի այդ, այս շիլան պարունակում է մի շարք օգտակար վիտամիններ (B1, B2, B6, Е, Н, РР), ինչպես նաև այնպիսի հանքանյութեր, ինչպիսին են կալիումը, կալցիումը, մագնեզիումը, երկաթը, կաբալտը, ֆոսֆորն ու նատրիումը:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սպիտակաձավարով 4 դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն շատ կարճ ժամանակահատվածում տնային պայմաններում երիտասարդացնել, սնուցել ու թարմացնել մաշկը:

 

Գարեջրով դիմակ՝ նուրբ մաշկ ունենալու համար

 

Բաղադրությունը.

 

·        2 ճաշի գդալ գարեջուր,

 

·        2 ճաշի գդալ սպիտակաձավար,

 

·        100 մլ կաթ,

 

·        1 թեյի գդալ բուսական յուղ:

 

Օգտագործման եղանակը.

 

Սպիտակաձավարը կաթի մեջ եփել, ավելացնել գարեջուրն ու կարագը, ծածկել կաթսան կափարիչով և թողնել 5 րոպե: Դիմակը հարկավոր է դեռ գոլ վիճակում քսել դեմքի մաշկին, թողնել 30 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով:

 

Սնուցող դիմակ

 

Բաղադրությունը.

 

·        2 ճաշի գդալ սպիտակաձավար,

 

·        1 ձվի դեղնուց,

 

·        1 թեյի գդալ մեղր,

 

·        1 թեյի գդալ ձիթապտղի յուղ:

 

Օգտագործման եղանակը.

 

Բոլոր բաղադրիչները լավ խառնել, քսել դեմքին և թողնել, մինչև այն ամբողջությամբ չորանա: Չորանալուց հետո դիմակը հարկավոր է լվանալ նախ գոլ, այնուհետև սառը ջրով:

 

Ձգող դիմակ

 

Բաղադրությունը.

 

·        25 գրամ սպիտակաձավար,

 

·        50 մլ բարձր յուղայնությամբ սերուցք:

 

Օգտագործման եղանակը.

 

Սերուցքն ու սպիտակաձավարը խառնել, մինչև ստացվի համասեռ զանգված: Ցանկության դեպքում սերուցքի փոխարեն կարելի է օգտագործել թթվասեր կամ կարագ, սակայն սերուցքն ավելի նախընտրելի է:

 

Դիմակը քսել դեմքի մաքուր մաշկին և թողնել 15 րոպե: Հարկավոր է զգուշորեն մերսել մաշկը, այնուհետև լվացվել նախ գոլ, այնուհետև սառը ջրով: Նման կոնտրաստային լվացումը կօգնի շատ արագ թարմացնել մաշկը:

 

Սպիտակաձավարով սկրաբ

 

Բաղադրությունը.

 

·        2 ճաշի գդալ սպիտակաձավար,

 

·        2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ:

 

Օգտագործման եղանակը.

 

Հարկավոր է մատներն ընկղմել նախ ձիթապտղի յուղի, այնուհետև սպիտակաձավարի մեջ և զգուշորեն մերսել դեմքի մաշկը: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել մի քանի անգամ, այնուհետև լվացվել՝ օգտագործվելով դեմքի մաքրման միջոց:

 

Սակայն հարկ է հիշել, որ այս դիմակները նախատեսված են 40 տարեկանից բարձր անձանց համար, որոնց մաշկի վրա արդեն նկատվում են ծերացման նշաններ: Սպիտակաձավարով դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 3 անգամ (2 օրը մեկ): Պարբերաբար այս դիմակներն օգտագործելու դեպքում շատ շուտով կնճիռները կհարթվեն ու կդառնան շատ ավելի քիչ նկատելի, իսկ մաշկը կլինի թարմ ու խնամված:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular