ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լյովենբրոյ գարեջուր

ՖՈՏՈ

Löwenbräu գարեջուրը (Լյովենբրոյ) բավականին տարածված է հետխորհրդային երկրներում, նաև Հայաստանում։ Սակայն քչերը գիտեն, որ այդ մյունխենյան գարեջուրն ավելի քան 600 տարեկան է։ Այդ խմիչքի պատմությունը Մյունխենի պատմության մի մասն է:

Լյովենբրոյ գարեջրի գործարանի պատմությունը քիչ թե շատ հուսալիորեն կարելի է հետևել մինչև 1380-ական թվականները: Փրկված տարեգրություններում և եկեղեցական գրքերում կարելի է գտնել գարեջրագործ Յորգ Շնայթերի անունը, ով ապրում էր Լյովենգրուբե փողոցում։ Հին փաստաթղթերում դա թվագրվում է 1524 թվականով: Իսկ կոնկրետ Լյովենբրոյ անվան առաջին հիշատակումը կարելի է գտնել 1746 թվականի փաստաթղթերում: Նման անվան տակ էլ այդ գարեջուրը ներառվել է մյունխենյան գարեջրագործների կատալոգում։

Հետագայում հնարավոր է, որ Մյունխենի այդ փոքրիկ գարեջրի գործարանը ժամանակի ընթացքում փակվել է, ինչպես շատ ուրիշները, բայց փաստագրված է այն, որ1818 թվականին այն ձեռք է բերել Գեորգ Բրեյը: Նա գյուղացիական ծագում ուներ և հիանալի գարեջրագործ էր։ Հենց նրա գլխավորությամբ էլ սկսվել է առյուծի անվանում կրող այդ գարեջրի գործարանի տնտեսական բարգավաճումը։ 1826 թվականից այն տեղափոխվել է Նիմֆենբուրգեր փողոց, բայց բոլոր սարքավորումները ամբողջությամբ տեղափոխվել են նոր գործարան միայն 1851 թվականին։ Անցել է ևս 12 տարի, և Löwenbrau-ն դարձել է Մյունխենի գարեջրի ամենամեծ արտադրողը, նա արտադրում էր այդ ըմպելիքի գրեթե մեկ քառորդը:
Հաջորդ կարևոր իրադարձությունը գարեջրի գործարանի վերափոխումն էր բաժնետիրական ընկերության 1872 թվականին։ Արտադրությունը շարունակել է աճել։ 1886 թվականին ավարտվել է Löwenbrau գարեջրի նկուղի շինարարությունը։ Նույն թվականին առյուծն է պաշտոնապես դարձել այդ ընկերության ապրանքանշանը, և արդեն քսաներորդ դարի սկզբին Լյովենբրոյը դարձել է Գերմանիայի ամենամեծ գարեջրի գործարանը:

Մինչեւ 1936 թվականը Löwenbräu գարեջրի գործարանները տարեկան արտադրում էին ավելի քան 100 միլիոն լիտր գարեջուր, սակայն հրեական Շուլյայն ընտանիքը, որին 1921 թվականից պատկանում էր Löwenbräu գարեջրի գործարանները, ստիպված էր փախչել երկրից Նացիստական կուսակցության սպառնալիքների պատճառով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Շուլյայն ընտանիքը վերականգնել է գարեջրի գործարանի նկատմամբ իր իրավունքները և արդեն 1948 թվականին սկսվել է գարեջրի առաջին հետպատերազմյան արտահանումը Շվեյցարիա: Շնորհիվ իրավասու մենեջմենթի ընկերությունը արագորեն կրկին դարձել է հայտնի գարեջուր արտադրող։ Այդ գարեջուրը հատկապես տարածված էր ԱՄՆ-ում և Կանադայում, որտեղ այն դարձել էր մյունխենյան գարեջրի հոմանիշը։ Հետո գարեջրի գործարանի բաժնետոմսերի մեծ մասը գնել է Ավգուստ ֆոն Ֆինկը, ով գործարանը տարել է դեպի անկում։ 1997 թվականին ընկերությունը վերակազմավորվել է և հաջորդ տասը տարիների ընթացքում ձեռքից ձեռք անցել, մինչև վերջապես 2005 թվականին չի դարձել բելգիական InBev գարեջրագործական կոնցեռնի սեփականությունը: Կարելի է ասել, որ այդ ժամանակից ի վեր Լյովենբրոյ գարեջրի համար լավ ժամանակներ են սկսվել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular