ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ հերթական լուրջ քննարկումները ծավալվում են ազգային հիշողության և պատմական ժառանգության պահպանման հարցի շուրջ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի բաժնի հնարավոր փակման թեման հանրային դաշտում ընկալվում է ոչ միայն որպես կառավարման որոշում, այլ որպես խորքային գործընթացի մաս։ Քննադատները պնդում են, որ պատմության նման հատվածների դուրսմղումը վտանգավոր նախադեպ է, որը կարող է հանգեցնել ազգային ինքնության աստիճանական արժեզրկման։

Ազգային արժեքների պահպանման հարցը հատկապես զգայուն է այն փուլում, երբ տարածաշրջանը շարունակում է մնալ լարված, իսկ հասարակության ներսում առկա են խոր հակասություններ։ Թանգարանի Արցախի բաժնի փակման մասին տեղեկությունները, թեև պաշտոնապես հերքվել են ԿԳՄՍ նախարարության կողմից, սակայն արդեն իսկ հասցրել են ձևավորել մտահոգության ալիք։ Շատերը սա դիտարկում են որպես նախընտրական փուլում ժամանակավոր զսպված քայլ՝ չսրելու հանրային տրամադրությունները։
Թեմայի շուրջ «Փաստ»-ը զրուցել է քաղաքական գործիչ Արման Աբովյանի հետ, ով բավական կոշտ գնահատականներ է հնչեցրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ես ավելի քան համոզված եմ, որ հարմար պահի ոչ միայն Հայոց ցեղասպանության ինստիտուտի Արցախի բաժինը կփակվի, այլև Հայոց ցեղասպանության թանգարանը կվերածվի մի այլ կառույցի, քանի որ ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը լիովին համապատասխանում է թուրք-ադրբեջանական հետաքրքրություններին և շահերին։ Իսկ թուրք-ադրբեջանական շահերից բխում է երկու բան` մաքսիմալ մոռացության տալ հայ ժողովրդի պատմությունը և դրանով նախապատրաստել հող և հիմք ՀՀ ապամոնտաժման համար։ Այո, ավելի քան համոզված եմ որ սա նախընտրական տակտիկական քայլ է(Արցախի բաժնի փակման թեմայի փակումը), որ ավելորդ անգամ կրքերը չբորբոքվի, բայց այն որ այդ մարդիկ ատում են թե' Արցախը, թե' Հայաստանի հանրապետությունը, դա միանշանակ է։ Եթե, ուզում ենք ավելի խորքային հասկանալ ինչ է կատարվում, պետք է հասկանալ և դիտարկել օրինակ իշխանությունների կողմից այսպես կոչված եվրոպացման ճանապարհը, որը Եվրոպայի հետ ընդհանրապես ոչ մի աղերս չունի և նույնիսկ Եվրոպան հազար անգամ հայտարարել է, որ Հայաստանի եվրոպացման կամ Եվրոպայի ճանապարհներն անցնում են թուրքական դռներով։ Այստեղ, եկեք հիշենք, որ հայերի համար թուրքական դուռը մաքսիմում սկսվում և ավարտվում է Դեր Զորի կոտորածներով»,– Փաստ-ի հետ զրույցում նշել է Արման Աբովյանը։

Աբովյանի գնահատմամբ՝ գործող իշխանության քաղաքականությունը չի տեղավորվում ավանդական արտաքին քաղաքական ուղղությունների տրամաբանության մեջ։ Նրա խոսքով՝ այն չի կարելի բնութագրել որպես հայամետ, ռուսամետ, ամերիկամետ կամ եվրոպամետ, այլ պետք է դիտարկել այլ հարթության մեջ՝ պայմանավորված տարածաշրջանային շահերի ազդեցությամբ։

«ՀՀ ներկայիս իշխանություններն են համարվում պատերազմի և արհավիրքի կուսակցություն և ջատագով, առանց պոպուլիզմի և մանիպուլյացիայի սա է իրականությունը»,– եզրափակեց մեր զրուցակիցը։

Ստեղծված իրավիճակում առանցքային հարցը մնում է նույնը՝ արդյոք խոսքը պարզապես մեկ կառույցի ներսում հնարավոր փոփոխության մասին է, թե ավելի լայն գործընթացի, որը վերաբերում է պատմության, հիշողության և ինքնության վերաիմաստավորմանը։ Հանրային արձագանքը ցույց է տալիս, որ թեման դուրս է գալիս նեղ մասնագիտական շրջանակներից և դառնում ազգային քննարկման առարկա՝ իր բոլոր հետևանքներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular