ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պուտինը հնարավորություն է տվել Արևմուտքի հետ սիրախաղ անող Փաշինյանին պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրեմլի պաշտոնական հայտարարությունը նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի վերաբերյալ, որը կայացել է վերջերս, բավականին ժլատ է։ Այնտեղ նշվում է միայն, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում համագործակցությունը առևտրի, տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում», - ասվում է հայտարարության մեջ, գրում է ura.news–ը։ Սակայն այդ զրույցին նախորդել են մի շարք իրադարձություններ, որոնք կարող են ազդել ռուս-հայկական հարաբերությունների վրա։  Փաշինյանը 25 րոպեանոց ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում և հայտարարել, որ Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի հետ կապված  հոգևորականներն ու ընդդիմադիր գործիչները փորձում են խաթարել խաղաղությունը և իրավիճակը սրել մինչև պատերազմ։ Հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, որոնք, ենթադրաբար, բխում են Ռուսաստանից, Եվրամիությունը Հայաստան կուղարկի արագ արձագանքման խումբ։ Հայտարարվել է նաև, որ ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը կկայանա մայիսի սկզբին Երևանում։

Քաղաքագետ Ստանիսլավ Պրիչինը ura.news–ի հետ զրույցում նշել է, որ ներկայումս Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները լավագույն վիճակում չեն։ «Փաշինյանի համար, իրոք, առջևում ամենակարևոր իրադարձություններն են՝ խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում նա պետք է փորձի պահպանել իր իշխանությունը։ Նա մեծ շեշտադրում է կատարում դրա վրա, բայց միևնույն ժամանակ նրա ուղղվածությունը դեռևս արևմտամետ է», - նշել է Պրիտչինը։

Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները վատթարանում են, ուստի Փաշինյանը փորձում է ինչ-որ կերպ կայունացնել դրանք։ «Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության զգալի կախվածությունը ռուսական ներդրումներից, դժվար է հրաժարվել այդ հարաբերություններից։ Կարծում եմ, որ սա Փաշինյանի փորձն է պահպանել որոշակիորեն չեզոք դիրքորոշում, գոնե մինչև ընտրությունները, որպեսզի ընտրողները չզգան, որ Փաշինյանը լիովին խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ և փորձում է խուսափել նրա հետ շփվելուց», - եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular