ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 անշարժ գույք, 2 մեքենա, 34 մլն վարկ․ ինչ է հայտարարագրել տեսչության ղեկավարի տեղակալը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Ամիրխանյանի 2024 թվականի հայտարարագիրը և արձանագրել մի շարք ուշագրավ հանգամանքներ։ Պարզվում է՝ նախկինում Եղվարդի ավագանու անդամ եղած պաշտոնյան համեմատաբար կարճ ժամանակում կարողացել է ձեռք բերել մի քանի անշարժ գույք՝ նույն համայնքում, ինչը հարցեր է առաջացնում հնարավոր կապերի և ազդեցության վերաբերյալ։

Նշենք, որ Վաղարշակ Ամիրխանյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի մայիսի 25-ին։ Մինչ պետական համակարգում ներգրավվելը նա զբաղվել է մասնավոր գործունեությամբ և աշխատել տեղական ինքնակառավարման մարմիններում։ Մասնավորապես՝
2008-2017 թվականներին եղել է Կոտայքի մարզի Նաիրի (Եղվարդ) քաղաքի ավագանու անդամ,
2011-2021 թվականներին՝ անհատ ձեռնարկատեր,
իսկ 2021 թվականից մինչ օրս զբաղեցնում է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Անշարժ գույք

Հայտարարագրի համաձայն՝ Ամիրխանյանն ունի 4 միավոր անշարժ գույք՝ հիմնականում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող հողամասեր, ինչպես նաև բնակարան Երևանում․
• Հողամաս՝ Կոտայք, Եղվարդ (ձեռք բերված՝ 11.02.2020)
• Հողամաս՝ Կոտայք, Եղվարդ (ձեռք բերված՝ 21.02.2020)
• Հողամաս՝ Կոտայք, Եղվարդ (ձեռք բերված՝ 11.05.2018)
• Բնակարան՝ Երևան, Արաբկիր (ձեռք բերված՝ 23.06.2017)

Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ երկար տարիներ նույն համայնքում պաշտոն զբաղեցնելը կարող էր նպաստել գույքի կուտակմանը։

Տրանսպորտային միջոցներ

Պաշտոնյան ունի՝
• 2019 թվականի արտադրության LAND ROVER (ձեռք բերված՝ 2023թ.)
• 2005 թվականի արտադրության FORD բեռնաուղևորատար ավտոմեքենա

Ֆինանսական տվյալներ

Բանկային հաշիվներում առկա է 829,793 դրամ,
կանխիկ միջոցները՝ 2,300,000 դրամ։

Բացի այդ, հաշվետու տարում գրանցվել է 9,000,000 դրամի փոխառությունների շրջանառություն։

Եկամուտներ և պարտավորություններ

2024 թվականին Ամիրխանյանի աշխատավարձը կազմել է 11,752,550 դրամ։ Միաժամանակ նա ունի 34,000,000 դրամի հիպոթեքային վարկ։
Նշվում է նաև, որ 2021 թվականին «Կոնվերս բանկ»-ից ստացել է 20,000,000 դրամ վարկ, որի մի մասը՝ 13,200,000 դրամ, արդեն մարվել է։

Համեմատության համար՝ 2021 թվականին պաշտոնը ստանձնելու պահին նրա հայտարարագրած միջոցները զգալիորեն ավելի համեստ էին՝
բանկային հաշիվներում՝ 700,000 դրամ,
կանխիկ՝ 700,000 դրամ,
և հիպոթեքային գույք չի եղել։

Խնդրահարույց հարցեր

• Ինչպե՞ս է պաշտոնը ստանձնելուց հետո կարճ ժամանակում ձևավորվել նման ծավալի գույք և պարտավորություններ։
• Ինչպե՞ս է կարողացել նույն Եղվարդ համայնքում, որտեղ երկար տարիներ ավագանու անդամ է եղել, ձեռք բերել մի քանի հողամաս։
• Արդյոք նրա եկամուտները բավարար են նման մեծ վարկային բեռ սպասարկելու համար։
• Ի՞նչ աղբյուրներով է ձեռք բերվել թանկարժեք ավտոմեքենան։

Այս հարցերը շարունակում են մնալ բաց և պահանջում են հստակ պարզաբանումներ։ Պաշտոնատար անձանց գույքային վիճակի նման փոփոխությունները պետք է լինեն հանրային ուշադրության կենտրոնում, իսկ դրանց վերաբերյալ տվյալները՝ առավելագույնս թափանցիկ և հիմնավորված։

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի հետևել թեմային՝ ներկայացնելով պաշտոնյաների հայտարարագրերը և բարձրաձայնելով հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրները»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular