Օգնություն, որից հրաժարվեցին. Ռուսաստանը ցանկանում էր շարունակել փրկել հայ ընտանիքներին, բայց Երևանն ասաց «ոչ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից փախստականների համար նախատեսված մարդասիրական օգնությունը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, գրում է argumenti.ru–ն։ Նրա խոսքով ռուսական կողմն արդեն զգալի աջակցություն է ցուցաբերել տարածաշրջանից փախած հայ ընտանիքներին։ Բայց հիմա Հայաստանը մերժել է ռուսական մարդասիրական օգնությունը։ «Մինչ այդ մենք օգնություն ենք ցուցաբերել յոթ հազար հայ ընտանիքի։ Մենք տրամադրել ենք մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն։ Դա թույլ է տվել Հայաստանին թեթևացնել սոցիալական բեռը», - հայտարարել է Զախարովան։
Արտգործնախարարության խոսնակը ընդգծել է, որ Մոսկվան հույս ուներ շարունակել մատակարարումները և լրացուցիչ մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան։ Սակայն, ըստ նրա, հայկական կողմը որոշել է չընդունել նոր բեռները։
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ուղարկել համեմատելի ծավալի մարդասիրական օգնություն և ափսոսանք է հայտնել Երևանի որոշման կապակցությամբ։
Նշենք, որ մարդասիրական օգնությունը նախատեսված էր տարածաշրջանում իրավիճակի սրումից հետո Լեռնային Ղարաբաղը փախած հայ ընտանիքների համար։ Ռուսական կողմի պնդմամբ նախկինում նվիրաբերված պարագաները օգնել են աջակցել հազարավոր փախստականների և մասամբ թեթևացնել Հայաստանի իշխանությունների սոցիալական բեռը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am