Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍաուդյան Արաբիան ակնկալում է նավթի գների թռիչք մինչև $180 մեկ բարելի դիմաց և ավելի բարձր առաջիկա շաբաթների ընթացքում, եթե մատակարարումների ընդհատումները պահպանվեն մինչև ապրիլի վերջ, գրում է The Wall Street Journal պարբերականը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության և վերջինիս կողմից Հորմուզի նեղուցով վառելիք տեղափոխող նավերի տարանցման փաստացի դադարեցման ֆոնին նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են: Մի քանի օր առաջ տեղի ունեցավ թռիչք մինչև գրեթե $120, այնուհետև Brent տեսակի նավթի գինն ընկավ, սակայն մարտի 12-ի առավոտյան կրկին բարձրացավ $100-ից:
«Սաուդյան Արաբիան ընդհանուր առմամբ չի ողջունում նավթի գների չափազանց արագ բարձրացումը, քանի որ դա շուկայում երկարաժամկետ անկայունություն է ստեղծում: Սաուդցիների համար իդեալական տարբերակ է գների համեմատաբար չափավոր աճը՝ շուկայում կայուն մասնաբաժնի պահպանմամբ»,- նշել է Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության վերլուծաբան Ումեր Քարիմը:
Սաուդյան նավթն արդեն վաճառվում է ասիական գնորդներին Կարմիր ծովի նավահանգստի միջոցով՝ մեկ բարելի դիմաց մոտ $125 գնով: Քանի որ պահեստարանների ավելցուկը սպառվում է, հաջորդ շաբաթ դեֆիցիտը կուժեղանա, և գները կմոտենան $138–140 սահմանագծին, գրում է հրատարակությունը՝ հղում անելով պաշտոնյաներին: