ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախատեսվում է վերանայել ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ավելացված արժեքով հարկման կանոնները և սահմանել հատուկ կանոններ: Այդ մասին Կառավարության՝ մարտի 19-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծով ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր կձևավորվի:

Ըստ նախարարի՝ թեև ոսկու և թանկարժեք քարերի օտարումը, գործող օրենսդրության համաձայն, ազատված է ԱԱՀ-ից, այդուհանդերձ, ոսկու և թանկարժեք քարերի օգտագործմամբ ստացված ոսկյա զարդերի օտարումը ենթակա է ավելացված արժեքով հարկման:

«Վերջնարդյունքում փաստացի ստացվում է, որ ոսկյա զարդի պատրաստման համար օգտագործված ոսկին և թանկարժեք քարերը հարկվում են ԱԱՀ-ով: Ընդ որում՝ հատկանշական է այն, որ ոսկու և թանկարժեք  քարերի արժեքը հաճախ կազմում է ոսկյա զարդերի արժեքի հիմնական մասը: Այս պարագայում խնդիրն այն է, որ երբ ոսկեգործությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներն իրենց իրացման շրջանառությամբ հատում են ԱԱՀ-ի հարկի շեմը՝ տարեկան 115 մլն դրամը, իրենց կողմից շուկայում առաջարկվող ոսկյա զարդի գինը՝ ԱԱՀ-ով պայմանավորված, կտրուկ աճում է, և ոսկյա զարդը գնային առումով դառնում է ոչ մրցունակ»,- ասաց նա:

Մյուս կողմից, ըստ Վահե Հովհաննիսյանի, ոսկին և թանկարժեք քարերն առանձնահատուկ հումքի տեսակներ են այն իմաստով, որ, արժեշղթայի մի օղակից մյուսը անցնելով, հումքից զարդ դառնալով, պահպանում են իրենց արժեքը և հետագայում կարող են օգտագործվել մեկ այլ զարդ պատրաստելու համար, այսինքն՝ հումքի այս տեսակները կարող են բազմակի լինել արժեշղթայի օղակներում, ինչը, բնականաբար, չի նշանակում, որ յուրաքանչյուր անգամ դրանց արժեքի չափով նոր արժեք է ստեղծվում: Հետևաբար յուրաքանչյուր անգամ այդ հումքի արժեքը ԱԱՀ-ով հարկելը, ըստ նախարարի, արդարացի չէ:

«Վերոնշյալը հաշվի առնելով՝ առաջարկվում է սահմանել երկու առանձին կարգավորում ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի արտադրողների և դրանք վերավաճառողների համար:

Առաջին կարգավորումն արտադրողների համար առաջարկում է սահմանել, որ ԱԱՀ-ով հարկում է ոսկե իրի օտարման գնի և դրա արտադրության համար օգտագործված ոսկու և թանկարժեք քարերի ձեռքբերման գնի դրական տարբերությունը: Օրինակ՝ եթե արտադրողը ոսկյա զարդը վաճառում է 100 միավորով, եթե այդ զարդի պատրաստման համար ունի ոսկու փաստաթղթավորված ծախս 60 միավորի չափով, և ադամանդի փաստաթղթավորված ծախս՝ 25 միավորի չափով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի ոչ թե 100 միավորի հաշվարկով, այլ 15 միավորի հաշվարկով, այսինքն՝ 100-ից հանած 60, հանած 25:

Երկրորդ՝ առևտրական առքուվաճառքի գործունեությամբ զբաղվող անձանց համար առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ով հարկվում է ոսկյա իրի օտարման գնի և դրա ձեռքբերման գնի դրական տարբերությունը: Օրինակ՝ եթե ոսկյա զարդի վերավաճառքով զբաղվողը արտադրողից 100 միավորով ձեռք բերված ոսկյա զարդը վաճառում է 120 միավորով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի ոչ թե 120 միավորի հաշվով, այլ 20 միավորի հաշվով»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ նախագիծը բարդ է, բայց ոսկերիչների համար շատ լավ նախագիծ է, որը կօգնի հարստանալ և հարստացնել, և արդյունքում տեղական ոսկերչական արտադրանքը ներմուծվողի համեմատությամբ կբարձրացնի մրցունակությունը:

«Պետք է արագ ընդունենք, քանի որ տուրիստական սեզոնը հիմա ակտիվանում է, որ մեր ոսկերիչների վաճառքներն էականորեն մեծանան: Մենք համոզված ենք, որ այդ էֆեկտը լինելու է»,- ասաց Փաշինյանը:

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular