Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀորմուզի նեղուցը փակվել է ոչ Թեհրանի սեփական կամքով, այլ որպես ինքնապաշտպանություն: Այս հայտարարությամբ հանդես է եկել Իրանի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:«Եթե Հորմուզի նեղուցն այսօր փակ է, ապա ոչ թե այն պատճառով, որ Իրանն ինքն է որոշել այն փակել, այլ այն պատճառով, որ մենք պետք է պաշտպանվենք», – նշել է խորհրդարանի խոսնակը:
Նրա խոսքով՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիայի պատճառով «նեղուցը չի կարող մնալ իր նախկին վիճակում՝ ո՛չ իրավաբանական, ո՛չ էլ նավարկության տեսանկյունից, քանի որ այն այլևս չունի անվտանգության նույն մակարդակը»:
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների պատճառով Հորմուզի նեղուցով նավագնացությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով կտրուկ աճել են էներգակիրների գները։