Ովքեր են երեկ մահացած 3 երիտասարդները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղ էջը գրել է․
Լույս հիշատակ երիտասարդ կյանքերին
Արմենակ Խաչատրյան
Լևոն Ալեքսանյան
Հայկ Պողոսյան
Խոր ցավով տեղեկացանք ողբերգական ավտովթարի հետևանքով ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտներ Արմենակ Խաչատրյանի և Լևոն Ալեքսանյանի, համայնքի սիրելի երիտասարդ Հայկ Պողոսյանի մահվան մասին։
Շատ դժվար է բառերով արտահայտել այն ցավը, երբ այսքան երիտասարդ կյանքեր այսքան հանկարծակի ընդհատվում են։ Տղաները դեռ ճանապարհ ունեին անցնելու, երազանքներ՝ իրականացնելու։
ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի անձնակազմը խորապես ցավակցում է նրանց ընտանիքներին ու հարազատներին։ Կիսում ենք ձեր վիշտը և աղոթում ուժ ու համբերություն ունենալու համար։
Լույս ու խաղաղություն տղաների հոգիներին։
Հիշատակը` վառ։