ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների

ՄՇԱԿՈՒՅԹ

«Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը միավորվել են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ զարգացնելու երիտասարդ երաժիշտների ներուժը և նպաստելու բարձրակարգ երաժշտական կրթության հասանելիությանը Հայաստանում։

Այս համագործակցության շրջանակում «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի շրջանակում Հայաստան տեղափոխված միջազգային երաժիշտ-դասախոսների մասնակցությամբ անցկացվում են վարպետության դասերի շարք «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուների համար։ Դասերն ուղղված են պատանի տաղանդների կատարողական հմտությունների զարգացմանը, մասնագիտական աշխարհայացքի ընդլայնմանը և միջազգային փորձի փոխանցմանը։

Արդեն իսկ կայացել է 6 վարպետության դաս՝ ձևավորելով կարևոր կրթական հարթակ երիտասարդ երաժիշտների համար։

Մասնակից դասախոսների թվում են՝

  • Իսպանացի կոնտրաբասահար Սերխիո Գոնսալես Կարինիանան, ով ունի շուրջ 8 տարվա մասնագիտական փորձ։ Նա բարձր ակադեմիական արդյունքներ է ցուցաբերել Կատալոնիայի Գերագույն երաժշտական դպրոցում, հանդես եկել Իսպանիայի առաջատար նվագախմբերում՝ որպես մենակատար և կամերային երաժիշտ։ Ներկայումս բնակվում է Հայաստանում և աշխատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում՝ շարունակելով իր կատարողական և մանկավարժական գործունեությունը։

  • Իսպանացի տիմպանահար և հարվածային գործիքների երաժիշտ Գիլյերմո Մասիա Սալոմը կրթություն է ստացել Եվրոպայի հեղինակավոր հաստատություններում՝ Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում, MUSIKENE-ում և Մաստրիխտի կոնսերվատորիայում։ Նա համագործակցել է միջազգային ճանաչում ունեցող դիրիժորների հետ և հանդես եկել տարբեր հայտնի նվագախմբերում, այդ թվում՝ Իսպանիայի ազգային նվագախումբ, Հեսենի պետական թատրոն և Աախենի սիմֆոնիկ նվագախումբ։ Ունի շուրջ 8 տարվա մասնագիտական փորձ և ակտիվ համերգային գործունեություն։

  • Ֆրանսիացի պրոֆեսիոնալ գալարափողահար Յաշա Իսրայելևիչը, ով նաև դասախոս և սերտիֆիկացված մարզիչ է, ունի ավելի քան տասնամյա մասնագիտական փորձ։ Նա հանդես է եկել մի շարք միջազգային նվագախմբերի հետ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, Գշտաադ փառատոնի նվագախումբ և Լոզանի կամերային նվագախումբ։ Զուգահեռաբար ակտիվորեն զբաղվում է կրթական գործունեությամբ՝ փոխանցելով իր փորձն ու գիտելիքները երիտասարդ երաժիշտներին։

Վարպետության դասերը կարևոր դեր ունեն երկու հիմնադրամների կրթական առաքելության իրականացման գործում՝ նպաստելով երիտասարդ երաժիշտների մասնագիտական աճին և նրանց ինտեգրմանը միջազգային երաժշտական համայնքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular