Իրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների կողմից Թեհրանին ներկայացված լարվածության թուլացման առաջարկները՝ պահանջելով, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները նախ «ծնկի գան», երեքշաբթի օրն ասել է իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա, գրել է Reuters-ը։
Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին գերագույն առաջնորդ նշանակվելուց հետո անցկացրել է իր առաջին արտաքին քաղաքականության նիստը, ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ վրեժխնդրության դիրքորոշում է ընդունել, որը «շատ կոշտ և լուրջ» է եղել, ասել է պաշտոնյան՝ առանց պարզաբանելու, թե արդյոք առաջնորդը ներկա է եղել անձամբ, թե հեռակա։
Բարձրաստիճան պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակվել, ասել է, որ երկու միջնորդ երկրներ Իրանի արտաքին գործերի նախարարությանը ներկայացրել են «Միացյալ Նահանգների հետ լարվածության նվազեցման կամ հրադադարի» առաջարկներ։ Պաշտոնյան առաջարկների կամ միջնորդների մասին լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։
Գերագույն առաջնորդը պատասխանել է, որ «խաղաղության համար ճիշտ ժամանակը չէ, քանի դեռ Միացյալ Նահանգները և Իսրայելը ծնկի չեն իջել, չեն ընդունել պարտությունն ու չեն վճարել փոխհատուցում»։
Իրանցի որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ նա թեթև վիրավորվել է հորը սպանած հարվածների ժամանակ։ ԱՄՆ պաշտոնյաները ենթադրել են, որ նա ծանր վնասվածքներ է ստացել։