Սկսել է քարոզչություն անել Ադրբեջանի օգտին. Հայաստանում Ուկրաինայի դեսպանը խիստ վրդովեցրել է անգամ ռուսաֆոբ հաղորդավարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը աջակցել է Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) նվաճմանը, որը հանգեցրել է հարյուր հազարավոր հայերի արտագաղթի։ Նա այս մասին հայտարարել է Երևանի ռուսալեզու «Ռադիո Վան» հաղորդման եթերում, գրում է politnavigator.net–ը։
«Այս գլոբալացված աշխարհում վերջերս ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Ես կարծում եմ, որ այդ փոփոխությունները վաղ թե ուշ կհանգեցնեն որոշակի հավասարակշռության։ Որոշ ժամանակ անց մենք ականատես կլինենք Ադրբեջանում ապրող հայերի վերադարձին։ Պայմանագրի ստորագրումից և ամուր տնտեսական կապերի հաստատումից հետո, ես զգում եմ, որ հայերը կկարողանան վերադառնալ իրենց տարածքներ։ Այսինքն այնտեղ, որտեղ ապրել են և խաղաղ և ազատորեն համակեցություն հաստատել Ադրբեջանի քաղաքացիների հետ։ Ես լավատես եմ, - շաղակարտել է Լոբախը։
Այդ մենախոսությունը խիստ վշտացրել է հաղորդավարին, ով նախկինում գովաբանում էր Ուկրաինային և քննադատում Ռուսաստանին Ղրիմի և Դոնբասի ազատագրման համար։ Պարզվել է, որ նա կտրականապես դեմ է Արցախը «վերադարձնելուն» Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am