ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Հայաստանը մնացել է առանց ռազմավարական դաշնակիցների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը չունի լիարժեք ռազմավարական դաշնակիցներ։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիայի» թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է «Հայաքվե» ազգային քաղաքացիական հասարակության կազմակերպության համակարգող Ավետիք Չալաբյանը, գրում է tsargrad.tv–ն։

Նա նշել է, որ վերջին ութ տարիների ընթացքում երկրի իշխանությունները գտնվել են առճակատման մեջ արդեն իսկ գոյություն ունեցող դաշնակցի՝ այսինքն Ռուսաստանի հետ, բայց չեն կարողացել կառուցել նոր դաշնակցային հարաբերություններ որևէ այլ պետության հետ։

Չալաբյանը նշել է. «Ֆորմալ առումով Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ, բայց գործնականում երկրի մասնակցությունը այդ կազմակերպությանը, ըստ էության, սառեցված է։ Մինչդեռ, Հայաստանն ու Ռուսաստանը ունեն 1997 թվականին ստորագրվաած  ռազմավարական համագործակցության համաձայնագիր, որն այժմ կամ ուժի մեջ չէ, կամ գործում է միայն մասամբ»։

Համակարգողը ընդգծել է, որ չնայած մի շարք պետությունների հետ Երևանի կողմից ստորագրված հուշագրերին և համաձայնագրերին, ոչ մի այլ երկիր չունի Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրին համարժեք փաստաթուղթ։ Չալաբյանի խոսքով իշխանափոխությունից հետո այդ հարցը պահանջում է հստակ լուծում. կամ վերանայվելու և շարունակվելու են ներկայիս ռազմավարական հարաբերությունները, կամ անհրաժեշտ կլինի նոր դաշնակից գտնել։ Փորձագետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի նման փոքր պետությունը, որը գտնվում է բարդ տարածաշրջանում, չի կարող հույսը դնել միայն իր սեփական ուժերի վրա։ Նա նշել է, որ երկիրը շրջապատված է 100 միլիոնին մոտեցող ընդհանուր բնակչություն ունեցող պետություններով, որոնցից շատերը ագրեսիվ են։ Հետևաբար, ռազմավարական համագործակցությունը պետք է վերականգնվի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular