ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ներկայացրեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը։ Կարծես թե, բացի «ՀայաՔվեից», որևէ այլ միավորում կամ քաղաքական ուժ նման հայեցակարգ չի մշակել և ներկայացրել։ Նույնիսկ իշխանությունը, հանձին Նիկոլ Փաշինյանի, որն իր տրամադրության տակ մինչև հիմա ունի ամբողջ պետական համակարգը, արդեն վեց տարի է՝ ազգային անվտանգության նոր հայեցակարգ չի ներկայացնում։ Քննարկման այլ հարց է՝ չի ուզում ներկայացնել, թե ուղղակի չգիտի՝ ինչպես ներկայացնել։ Այս հարցում կարևոր է այն հանգամանքը, որ, կարծես, մի քանի կրակի արանքում լինելով՝ չի կարողանում կողմնորոշվել և հստակ ձևակերպել, թե որն է մեր հիմնական արտաքին սպառնալիքը։ Մինչդեռ թե՛ մասնագիտական ու քաղաքական հանրույթը, թե՛ հասարակությունը հստակ գիտեն, որ Հայաստանի համար արտաքին հիմնական սպառնալիքն Ադրբեջանն է։

Ի տարբերություն գործող իշխանության, «ՀայաՔվեն» իր վրա պատասխանատվություն է վերցրել ամբողջական ու համակարգային հայեցակարգ ներկայացնելու, որում հստակ նշված են, թե որոնք են Հայաստանի արտաքին սպառնալիքները, ընդ որում՝ և՛ գլոբալ մակարդակով, և՛ տարածաշրջանային։ Հայեցակարգում հստակ նշված է, թե որոնք են ներքին սպառնալիքները, որոնք են մեր ազգային շահերը։ Միևնույն ժամանակ, նախանշված են այն խնդիրները, որոնք պետք է լուծել Հայաստանը սպառնալիքներից պաշտպանելու համար։ Այսպիսով՝ «ՀայաՔվեն» ներկայացրել է համակարգային մոտեցում։ Ի դեպ, կարևոր է նաև ընդգծել, որ այս ծավալուն աշխատանքին մասնակցել են բազմաթիվ փորձագետներ։ Հայեցակարգի մշակումը տևել է մեկ տարի, օգտագործվել է հսկայական փորձագիտական ռեսուրս, իսկ հայեցակարգի ներկայացմանը մասնակցել է անվտանգության ոլորտի ինը հեղինակավոր փորձագետ և էլ ավելի մեծ փորձագիտական խումբ, որը մասնակցել է հայեցակարգի կազմմանը։ Հայեցակարգի հիմքում հսկայական ինտելեկտուալ աշխատանք է դրված։

«Փաստը» հետաքրքրվեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանից, թե ինչու է կարևոր նման հայեցակարգի մշակումը, և ինչու միավորումը որոշեց առաջամարտիկը լինել այս հարցում։ «Մեր մոտեցումը հետևյալն է, որ խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք։ Տեսնում ենք, որ ներկայիս ընտրարշավը զգալի չափով գնում է պոպուլիստական ուղղությամբ, իսկ «ՀայաՔվեն» պոպուլիստ չէ, «ՀայաՔվեն» այն մտահոգ կառույցն է, որը մտածում է մի քանի քայլ առաջ։ Մտածում է այն մասին, թե ինչ է պետք անել իշխանափոխությունից հետո։ Այս պրեզենտացիան անելով՝ շուտով նաև ամբողջ փաստաթուղթը կհանրայնացնենք, ամբողջ ընդդիմադիր դաշտին տրամադրում ենք մեր մտավոր աշխատանքի արդյունքը, որովհետև համոզված ենք՝ սրա անհրաժեշտությունը կա։ Առանձին ինչ-որ կետերի հետ կապված կարելի է բանավիճել, ավելացնել կամ պակասեցնել, բայց կարծում ենք, որ երկիրը պետք է անվտանգային համապարփակ հայեցակարգ ունենա։ Մեր երկիրը, որը խրոնիկ վտանգված է, անընդհատ գտնվում է արտաքին վտանգի տակ, պետք է անպայման այսպիսի հայեցակարգ ունենա, որը հնարավորություն կտա մոբիլիզացնել մեր երկրի ռեսուրսները, ուղղել ճիշտ խնդիրների կատարմանը, ամրապնդել մեր երկրի անվտանգությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

Նշում է՝ հայեցակարգի վերաբերյալ մասնագիտական արձագանքը շատ դրական է։ «Խնդիրը բարդ է, մասնագիտական լեզվով է ներկայացվել, մասնագետները շատ դրական են արձագանքել հայեցակարգին։ Այն կլրամշակվի և կներկայացվի հանրությանը, կտեղադրվի մեր կայքում բոլորի օգտագործման համար։ Դրա առանձին բաժինների շուրջ տեղի կունենա հավել յալ հանրայնացում, կլինեն հանդիպումներ, քննարկումներ, հոլովակներ, նյութեր, հարցազրույցներ և այլն։ Եվ ամենակարևորը՝ իշխանափոխությունից հետո այս հայեցակարգը կտրամադրենք նոր իշխանությանը, գուցե մենք էլ դրա մեջ լինենք, բայց բոլոր դեպքերում, երբ նոր իշխանություն ձևավորվի, այն կտրամադրենք նրան, որպեսզի նա կարողանա դա ընդունել որպես մեկնակետ՝ ազգային անվտանգության համապարփակ ռազմավարություն մշակելու համար։ Պետք է հստակ տարբերակենք հայեցակարգը և ռազմավարությունը։ Հայեցակարգը հիմնական գաղափարներն են, ռազմավարության դեպքում այդ գաղափարները դրված են ռեսուրսների, ժամանակացույցի, որոշակի գործողությունների տրամաբանության վրա։ Այսինքն, ռազմավարությունը հաջորդ քայլն է։ Չենք հավակնել ռազմավարությունը մշակել՝ շատ պարզ գիտակցությամբ. մենք իշխանություն չենք։ Ռազմավարություն կարող է մշակել միայն այն կողմը, որն ունի իշխանություն այդ ռազմավարությունն իրականացնելու։ Որպես հանրային կառույց, մշակել ենք հայեցակարգը, որում կան հիմնական գաղափարները։ Մեր տրամաբանությամբ հաջորդ քայլն այդ իմաստով պետք է իշխանությունն անի։ Սա մեր երկրի անվտանգության խնդիրն է, և սա մեր մտավոր ներդրումն է մեր երկրի անվտանգության ապահովման մեջ։ Ըստ էության, ժամանակակից պայմաններում մարդիկ պետք է հասկանան՝ անվտանգությունը սկսվում է նրանից, որ պետք է հասկանաս, թե որոնք են քո սպառնալիքները, ինչպես ես դրանց դիմագրավում, ինչ պետք է անես դրանց դիմագրավելու համար։ Դրանից հետո գալիս են գործողությունները։ Դու կարող ես տասը բան անել, բայց մեկը չանել, և այդտեղից մտնեն ու երկիրդ քանդեն»,-եզրափակում է Ավետիք Չալաբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular