Քանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՔանի դեռ Վիկտոր Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի միանա ԵՄ-ին, հունգարական փողը չի տրամադրվի Կիևին, և ոչ մի հունգարացի զինվոր չի ուղարկվի Ուկրաինա, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Բրյուսելը, Բեռլինը և Կիևը լավ գիտեն, որ քանի դեռ Վիկտոր Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Հունգարիան դուրս կմնա պատերազմից։ Նրանք լավ գիտեն, որ քանի դեռ Վիկտոր Օրբանը վարչապետ է, մենք թույլ չենք տա որևէ զինվորի կամ երիտասարդի մեկնել ուկրաինական ճակատ։
Եվ քանի դեռ Վիկտոր Օրբանը վարչապետ է, հունգարական փող չի ուղարկվի Ուկրաինա, և Ուկրաինան երբեք, երբեք չի միանա Եվրամիությանը»,- ասել է Սիյարտոն՝ դիմելով Բուդապեշտում կայացած «Խաղաղության երթի» մասնակիցներին։