Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին: Տարածաշրջանի օպերատիվ շտաբի տվյալով՝ երեք մարդ Է տուժել:
Դրոնների բեկորների ընկնելու պատճառով նավահանգստում տեխնիկական նավ է վնասվել, նավամատույցում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով այրվել են տարածաշրջանի Սևերսկի շրջանի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տեխնիկական կայանքները: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս գիշեր ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են 87 Ուկրաինական ԱԹՍ, այդ թվում՝ 31-ը՝ Ազովի ծովի ջրային տարածքում և 16-ը՝ Կրասնոդարի երկրամասում: