ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում հուլիսի 1-ից կարգելվի պլաստիկ շշով ըմպելիքների վաճառքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այս տարվա հուլիսի 1-ից հանրային սննդի օբյեկտներին արգելվում է սպառողներին ըմպելիք վաճառել պլաստիկ շշերով, իսկ հաջորդ տարվա փետրվարի 1-ից կարգելվի նաև ըմպելիքների պլաստիկ շշերով արտադրությունը, գրում է aliq.ge-ն:

Այս որոշումն ընդունվել է մարտի 12-ին կառավարության նիստում։ Խոսքը «Սննդի հետ շփման համար նախատեսված պլաստիկից պատրաստված որոշակի արտադրանքի արտադրության, ներկրման և շուկայում տեղադրման արգելքի մասին» որոշման մասին է։

Տեղեկությունը տարածել է Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը։

Ի՞նչ է արգելվում

Ըստ նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության.

  • 2026 թվականի հուլիսի 1-ից կարգելվի «հանրային սննդի օբյեկտների միջոցով սպառողին պլաստիկ շշերով ըմպելիքի մատուցումը»;
  • 2027 թվականի փետրվարի 1-ից կարգելվի «ըմպելիքների պլաստիկ շշերով արտադրությունը (բացառությամբ արտահանման նպատակով), ներկրումն ու շուկայում տեղադրումը»;
  • Ըմպելիքների պլաստիկ շշերով արտադրությունը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե արտադրողը դա վաճառելու է երկրի սահմաններից դուրս,
  • Դրանց ներկրումն արտերկրից արգելվում է։

Ապակե շշերով ըմպելիքները, որոնք, ամենայն հավանականությամբ, կփոխարինեն պլաստիկ շշերի զանգվածային սպառմանը, սովորաբար ավելի թանկ են։ Հետևաբար, արգելքների ուժի մեջ մտնելուց հետո հավանական է, որ նույն ծավալի ըմպելիքները կթանկանան։

Ներկայումս խորհրդարանական հանձնաժողովն արդեն երկրորդ ամիսն է փորձում է պարզել, թե ինչու են վրացական սուպերմարկետներում ապրանքներն ավելի թանկ, քան եվրոպական շուկայում է, որքան է կազմում ընկերությունների շահույթը, և արդյոք գոյություն ունեն կարտելային համաձայնություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular