ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։ Նշվում է, որ ԶԼՄ-ները և սոցիալական հարթակները դարձել են հիմնական հարթակները, որտեղ ձևավորվում և տարածվում է հանրային կարծիքը։ Այդ հարթակներում, սակայն, հաճախ տարածվում է ատելության խոսք, որը կարող է ուղղված լինել անձանց կամ անձանց խմբերի դեմ՝ նրանց ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական պատկանելության, քաղաքական կամ այլ հայացքների, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներով։

Ներպետական օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն։ Այսպես, Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսվել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, իսկ 330-րդ հոդվածով՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված չեն քաղաքացիաիրավական և վարչաիրավական պատասխանատվության միջոցներ։

Ատելության խոսքի համար իրավական պատասխանատվության միջոցների նախատեսման չափանիշները, տարբեր կոնվենցիոն մեխանիզմներով սահմանված պարտավորությունները և միջազգային փորձը միասնական չեն։ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզը, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում, պետք է արգելված լինի օրենքով։ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանվում է անդամ պետությունների պարտականությունը՝ որպես օրենքով պատժելի արարք նախատեսելու ռասայական գերազանցության կամ ատելության վրա հիմնված գաղափարների տարածումը, ռասայական խտրականության հրահրումը, ցանկացած ռասայի կամ այլ մաշկի գույն կամ էթնիկ ծագում ունեցող անձանց խմբի նկատմամբ բռնությունը կամ դրա հրահրումը, ինչպես նաև ռասիստական գործողություններին օժանդակելը, ներառյալ՝ դրանց ֆինանսավորումը։ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 35-րդ ընդհանուր հանձնարարականում, անդրադառնալով ատելության խոսքի դեմ կիրառելի անհրաժեշտ միջոցներին, կոմիտեն ընդգծել է ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքացիական և վարչական իրավունքի կիրառման կարևորությունը և արձանագրել է, որ քրեական պատասխանատվության միջոցները պետք է կիրառվեն միայն ռասիստական ատելության խոսքի առավել ծանր դրսևորումների դեպքում՝ հաշվի առնելով, ի թիվս այլնի, կոնկրետ խոսքի ազդեցության բնույթը և ծավալը թիրախավորված անձանց և խմբերի վրա։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականով նախատեսվել է, որ անդամ-պետությունները պետք է ապահովեն ատելության խոսքից արդյունավետ իրավական պաշտպանությունն իրենց քաղաքացիական և վարչական օրենսդրությամբ, մասնավորապես՝ վնասի հատուցման վերաբերյալ կարգավորումներով և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով։

Այսպես, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով զանգվածային լրատվության միջոցների թվում նախատեսվել են այն լրատվական միջոցները, որոնք տարածվում են համացանցում դոմեյն, հոսթինգ ունեցող կայքերի միջոցով։ Հաշվի առնելով, որ անձինք հիմնականում մեկնաբանություններ են տեղադրում ոչ թե լրատվական կայքերում, այլ սոցիալական ցանցերում տվյալ լրատվամիջոցների էջերում և ալիքներում՝ նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է ամրագրել նաև նշված հարթակներում նման մեկնաբանությունների հեռացման պարտականությունը։ Նախագծերի փաթեթով ատելության խոսք չտարածելու, ինչպես նաև հրապարակված՝ ատելության խոսք պարունակող հրապարակումների հեռացման պարտականությունը դրվել է նաև ԶԼՄ-ների և տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների վրա։

Առաջարկվող իրավական կարգավորումը նախատեսում է ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր, որոնք քրեաիրավական կառուցակարգին զուգահեռ կարող են ունենալ ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վնաս կրած անձի հատուցումն ապահովող գործառույթ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular