ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Քաղաքաշինության կոմիտեն պարզեցրել է անհատական բնակելի տների կառուցման ընթացակարգը։ Թվային հարթակի միջոցով քաղաքացիները կկարողանան սեղմ ժամկետներում ստանալ տուն կառուցելու համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերը։

Այդ նպատակով մինչև 2026թ. հունիսի 1-ը urban.permits.e-gov.am հարթակում կկատարվեն անհրաժեշտ ծրագրային կարգավորումները, որից հետո միայն կգործի պարզեցված ընթացակարգը։

Պարզեցված ընթացակարգը վերաբերում է 300 քմ մակերեսը չգերազանցող` մինչև 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ ունեցող բնակելի տան և 50 քմ չգերազանցող օժանդակ շինության կառուցմանը։ Կարևոր պայմանն այն է, որ տունը պետք է կառուցվի ոչ ձեռնարկատիրական նպատակով և քաղաքացուն պատկանող հողամասի սահմաններում, որը համապատասխանում է բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակությանը։

Թվային հարթակում նախագծման թույլտվությունը կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (ՃՀԱ), շինարարության թույլտվությունը և ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) ձևավորվելու են ինքնաշխատ եղանակով, եթե համայնքի ղեկավարը չհաստատի բոլոր հայտերը սահմանված ժամկետներում։ Ընդ որում՝ նշված քաղաքաշինական փաստաթղթերը թվային հարթակում տրամադրելու առավել սեղմ ժամկետներ են նախատեսվել։

Նախագծային պահանջները հայտնի են լինելու նախապես. նախագծման թույլտվություն (ՃՀԱ) ստանալու համար լրացված հայտը հասանելի է լինելու համայնքի պաշտոնական կայքում՝ շնորհիվ բոլոր բնակավայրերի համար արդեն մշակված, գլխավոր հատակագծեր և գոտևորման նախագծեր ներառող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, որոնցում կան յուրաքանչյուր տարածքում կառուցապատմանը ներկայացվող բոլոր պահանջները։

Համայնքի ղեկավարը ՃՀԱ տրամադրելուն զուգահեռ դիմելու է մատակարար կազմակերպություններին՝ գազի, ջրի, էլեկտրականության միացման տեխնիկական պայմաններն ստանալու համար։

Ի դեպ, նոր նախագիծ մշակելու փոխարեն քաղաքացիները կարող են օգտվել Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մշակված և www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերից, որոնք արդեն անցել են փորձաքննություն։ Անհրաժեշտ կլինի միայն տվյալ ռելիեֆին համապատասխան տեղակապում իրականացնել։

Պարզեցումները սահմանված են ՀՀ կառավարության 2025թ. դեկտեմբերի 25-ի N1969-Ն որոշմամբ։

 

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular