ԱՄՆ-ը առեւտրային հետաքննություններ է սկսել մոտ 60 երկրների հանդեպ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎաշինգտոնի վարչակազմը առեւտրային հետաքննություններ է սկսել մոտ 6 պետությունների հանդեպ՝ դրանցում գործող նորմերի հետ կապված, որոնք վերաբերում են հարկադիր աշխատանքի օգտագործմամբ արտադրված ապրանքների ներմուծմանը։ Այս մասին նշվել է առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի աշխատակազմի հայտարարությունում, որը հրապարակվել է մարտի 12-ին։
Գերատեսչության կարծիքով՝ հիշյալ պետություններում, գուցե, «չի մտցվել կամ արդյունավետորեն չի իրականացվել այն ապրանքների ներմուծման արգելքը, որոնք արտադրվել են հարկադիր աշխատանքի օգտագործմամբ»։ Վաշինգտոնը ցանկանում է պարզել, թե արդյոք դա որեւէ բացասական ազդեցություն գործում է այն առեւտրի վրա, որը վարում է ԱՄՆ-ը։ Ամերիկյան վարչակազմը նշել է, որ ԱՄՆ-ում նման արգելքը գործում է։
Փաստաթղթում նշվել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է խնդրեն խորհրդակցություններ անցկացնել բոլոր պետություններում, որտեղ մտադիր են կատարել այդ ստուգումները։ Հետաքննությունները նախաձեռնել են 1974թ․ «Առեւտրի մասին» օրենքի 301 բաժնի հիման վրա։ Այն լիազորում է ԱՄՆ նախագահին կիրառել անհրաժեշտ բոլոր միջոցները, ամերիկյան կողմի կարծիքով, այլ երկրների կողմից ազգային առեւտրում գոյություն ունեցող սահմանափակումներին դիմակայելու համար։
Երկրների ցանկում, որոնց հանդեպ իրականացվում են ստուգումները, ներառված են, մասնավորապես, Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան, Ճապոնիան։ Բացի այդ, ցուցակում նշված է նաեւ Եվրամիությունը