Թայվանի համար նոր ամերիկյան զենքը կարող է հաստատվել Թրամփի՝ Չինաստան կատարած այցից հետո․ Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանին պատկանող Թայվանի համար ԱՄՆ-ի զենքի խոշոր փաթեթը, որը ներառում է առաջադեմ խափանող հրթիռներ, պատրաստ է նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանն ու կարող է ստորագրվել այս ամիս Չինաստան կատարած նրա այցից հետո, հայտնում են քննարկումների մասին տեղեկացված աղբյուրները, գրել է Reuters-ը։
Մոտ 14 միլիարդ դոլար արժողությամբ զենքի գործարքը կլինի ամենամեծը կղզու համար։
Աղբյուրներից մեկի խոսքով՝ փաթեթը հիմնականում բաղկացած է PAC-3 և NASAMS հակաօդային պաշտպանության հրթիռներից։
Եւս 6 միլիարդ դոլարի «ասիմետրիկ» պաշտպանական կարողությունները նույնպես սպասում են հաստատման ու կարող են հայտարարվել կապակցված կամ հաջորդող փաթեթներով։ Աղբյուրը հրաժարվել է մանրամասնել, թե որոնք են այդ կարողությունները։