ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանն այժմ ի վիճակի է միավորել ուժեղ կառավարություն, որը կարող է հաջողությամբ հաղթահարել առկա մարտահրավերներն ու ճգնաժամերը: Նրա առաջնահերթությունը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը:

Միաժամանակ քաղաքական դաշտում շարունակում են քննարկվել նաև գործող իշխանության գործելաոճն ու հանրային վարքագիծը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ ստեղծվող քննարկումները չեն դադարում նույնիսկ այն ժամանակ, երբ նա երկրում չէ։ Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ վերջին շրջանում վարչապետի և նրա քաղաքական թիմի քայլերը ունեն հստակ քաղաքական հաշվարկ։

«Այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը ավտոբուսում տժժալը, կուկուռուզ կրծելը, Ֆրանսիայում լրջագույն համաժողովի ժամանակ խնձոր կրծելը ադեկվատ զանգվածին զայրացնում է, բայց Նիկոլի թիրախը ո'չ ես եմ, ո'չ դուք եք, ոչ էլ հասարակության էն հատվածն է, որը որեւէ պարագայում Փաշինյան չի ընտրելու։ Նա ֆանտաստիկ գրագետ աշխատում է իր էլեկտրորատի հետ, որը տեսնում է որ Նիկոլը իր նման է, իրենցից մեկն է։ Փաշինյանը այս քայլերով պեռաշկի փարթիներով, ուզում է ասի Մաուգլիի հայտնի խոսքը` «мы с тобой одной крови», ես ձեզնից մեկն եմ։ Ուստի, ովքեր հռճվում են Նիկոլի այս քայլերի վրա շատ իզուր են դա անում, որովհետեւ ինքը ծայրահեղորեն հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ մտածված է գործում և իր էլեկտրորատի համար խիստ թիրախային ու արդյունավետ»,- ՓԱՍՏ-ի հետ զրույցում նշել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանի խոսքով Նիկոլի ընտրազանգվածն իր պես թքած ունի, որ տարածաշրջանը պայթում է և վաղը կարող է Իրանի վրա արձակված մի ռումբ պատահական ընկնի Սյունիք, նրանց համար կարեւորը պեռաշկին է, կուկուռուզն ու կրծած խնձորն է։ Նաիրա Զոհրաբյանը մտավախություն ունի որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որպես իր հիմնական մրցակցի Սամվել Կարապետյանի դեմ անազնիվ խաղեր կարող է խաղալ։

«Մենք տեսանք որ արտաքին հետախուզության վարչությունը հրապարկեց Նիկոլ Փաշինյանի գրած տեքստը, վստահ եմ որ այն գրել է Փաշինյանը, հուսամ գոնե Քրիստինե Գրիգորյանին տվել են, որ գոնե մի հատ կարդա ու ծանոթանա, որտեղ ուղղակիորեն հասկացրեց որ լուրջ վտանգ է սպառնում Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին, ընդհուպ չեմ բացառում, որ ընտրական պրոցեսի ինչ-որ իքս պահի, ես կարծում եմ որ իր ինքը դա կանի ամենավերջում, ինչպես որ արեց Սանդուն ընտրական ցուցակից հանելով իր հիմնական մրցակցին, կանի նաեւ Նիկոլը։ Ամեն դեպքում արձանագրելով հականիկոլ ճամբարի քաղաքական ուժերի աշխատանքն այս փուլում, այո, «Մեր ձևով»-ը ճիշտ թիրախ է ընտրել սոցիալական խնդիրները, որովհետեւ այսօր մեր հասարակության հիմնական խնդիրները գործազրկությունն է, թանկացումներն են, աշխատատեղերի խնդիրն է, այս ամենը շատ կարեւոր է։ Բայց նաեւ բոլոր այն քաղաքական ուժերը, որ գնալու են ժողովրդի քվեն խնդրեն պետք է կարողանան ներկայացնել անվտանգային համակարգը ինչպես են տեսնում և ինչ են անելու Ադրբեջանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում, եթե գան իշխանության։ Ընդհանուր ձևակերպումները բավարար չեն, կոնկրետ ճանապարհային քարտեզ է պետք, որովհետեւ Նիկոլը հասարակությանը կերակրել է, որ եթե մենք չլինենք կլինի պատերազմ։ Ես կարծում եմ նաեւ ընդդիմադիր դաշտի ու առաջին հերթին հենց Սամվել Կարապետյանի, որպես այս պահին հիմնական ընդդիմադիր ուժի, առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի կոտրել այդ ֆեյք միֆը։ Ըստ իմ դիտարկումների այդ ֆեյք պատերազմի սարսափը, որը Փաշինյանը ներշնչում է մարդկանց հավատացնում եմ ձեզ, ստիպելու է մարդկանց կամ չգնալ ընտրության, մնալով պասիվ ու նվազեցնելով մասնակցության թիվը, ինչը կլինի հօգուտ ռեժիմի կամ նորից ընտրելու են այս ռեժիմին, մտածելով որ մյուսները պատերազմ են բերելու»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքական գործընթացների այս փուլում ընդդիմադիր դաշտում առանձնանում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության դիրքավորումը։ Քաղաքական այս միավորն իրեն ներկայացնում է որպես այլընտրանքային ուժ, որը փորձում է առանձնանալ թե՛ նախկին, թե՛ գործող քաղաքական համակարգերից։ Կուսակցության ներկայացրած ծրագիրը, ըստ համախոհների, առանձնանում է ընդգրկուն և բազմաշերտ մոտեցմամբ՝ առաջնահերթություն տալով տնտեսական խնդիրների լուծմանը։

Տնտեսական զարգացումը ներկայացվում է որպես երկրի առաջընթացի հիմնական հիմք։ Սամվել Կարապետյանի թիմը հայտարարում է, որ պատրաստ է առաջարկել կոնկրետ քայլեր, որոնք կարող են բարելավել երկրի տնտեսական վիճակը, խթանել ներդրումները և նպաստել սոցիալական խնդիրների լուծմանը։ Ըստ նրանց՝ տնտեսական կայունության ապահովումը կարող է դառնալ նաև հասարակության վստահության վերականգնման և երկրի երկարաժամկետ զարգացման կարևոր նախապայման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular