ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարությունը իսկական նվեր է դարձել Նիկոլ Փաշինյանի համար և մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում որոշել են նոր շոու իրականացնել՝ ընդհուպ նաև ձերբակալելով Վիտալի Բալասանյանին։ Գեներալը Երևանում կայացած պատարագից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Հայաստանը պետք է լինի միութենական կազմում, ինչպես եղել է 100 տարի առաջ։ «Աշխարհի քաղաքական քարտեզը մոտ ժամանակներս փոխվելու է և մենք պետք է մեր քաղաքականությունն ուղղենք դեպի հարավ՝ սերտ հարաբերություններ պահպանելով Իրանի հետ, ինչպես նաև գտնվենք միութենական կազմում, որը նման կլինի հարյուր տարի առաջ գոյություն ունեցած միավորմանը՝ ԽՍՀՄ-ին»,- ասել էր Բալասանյանը։ Դրան անմիջապես հետևեցին քպական պատգամավորների և պաշտոնյաների հայտարարությունները, վիրավորանքերը Բալասանյանը հասցեին։

Բնականաբար, առաջին բանը, որ հիշեցին, Բալասանյանի արած մի հայտարարությունն էր, թե աջակցում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Իշխանությունն այսօր Բալասանյանից որևէ վտանգ չի զգում, փոխարենը զգում է Սամվել Կարապետյանից, և Բալասանյանի այս «նվերը» չէին կարող չօգտագործել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը երեկ հավաքել է վարչության մի քանի անդամների, նրանց հետ քննարկել, թե ինչ կարող են անել։ Հիշեցրել են, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ևս ձերբակալել էին նման մի հայտարարության պատճառով և առաջարկել են նույնը իրականացնել նաև Սամվել Բալասանյանի նկատմամբ։ Եվ այդ ամենը անել տեսախցիկների ուղեկցությամբ՝ հնարավորինս ավելի մեծ հնչեղություն հաղորդելու համար։

Զուր չէ, որ փաշինյանական իշխանությունը իր կռվաններից մեկը հայտարարել է իր ինքնիշխանությունը, և այդ խոսույթը ևս չարաշահում է հնարավորինս շատ՝ իր մրցակիցներին էլ մեղադրելով Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնելու մեջ։ Այն, որ Հայաստանում ինքնիշխանությունը նվազել է հենց փաշինյանական իշխանության օրոք, բնականաբար, չեն խոսում։ 

Աննա Մադաթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular