Արևելագետը հնարավոր է համարել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերսկսումը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀնարավոր է, որ Երևանը կարող է «կորցնել» իր սահմանը Իրանի հետ։ Քաղաքագետ Կարինե Գևորգյանն է նման կանխատեսմամբ կիսվել «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում, գրում է govoritmoskva.ru–ն։
«Հարավային Կովկասում Իրավիճակն այժմ սրվում է։ Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստվեն Սյունիքի գրավմանը, այսինքն Ադրբեջանի մայրցամաքային մասից դեպի Նախիջևանի էքսկլավ ուղղակիորեն դուրս գալու փորձին։ Հետևաբար, Հայաստանը կարող է կորցնել իր սահմանը Իրանի հետ։ Նախկինում այդ սահմանը պահպանում էին հայ և ռուս սահմանապահները, բայց երկար ժամանակ է Հայաստանի սահմանը պահպանում են բացառապես հայ սահմանապահները»,– ասել է նա։
Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի զինված ուժերի բարձրագույն ստորաբաժանումների պատրաստության մասին։ Պետության ղեկավարը Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, որը իրականացվել էր Իրանից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am