ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատմաբան Մուրավյով. «Իրական Հայաստանի» պատմությունը քաղաքական անպատասխանատվության ապոթեոզն է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի պետական համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Մուրավյովը նշել է, որ «իրական Հայաստան» հայեցակարգի առաջխաղացումը և պատմական հիշողությունից հրաժարվելու կոչերը սնվում են քաղաքացիների կողմից իրենց անցյալի բարդ նրբերանգների մեջ խորանալու դժկամությամբ, սակայն նման անպատասխանատվությունը սպառնում է լուրջ հետևանքներով, գրում է ritmeurasia.ru–ն։

Մասնագետի խոսքով պատմությունը վերանայելու մասին քննարկումները անհիմն չեն։


Մարդիկ դժվարանում են ընկալել ժամանակակից Թուրքիայի, Լիբանանի և այլ երկրների տարածքների հետ կապված դարավոր ժառանգությունը։ Սակայն պատմաբանը անպատասխանատվության ապոթեոզ է անվանել «եկեք ամեն ինչ մի կողմ դնենք և առաջ շարժվենք» հայտարարությամբ պատկերը պարզեցնելու փորձերը։ Նա այդ մոտեցումը համեմատել է ամուսնալուծության ժամանակ հոգեվերլուծաբանի խորհրդի հետ. «ապրեք այնպես, կարծես ոչինչ չի պատահել», և շփոթված է նրանից, թե ինչպե՞ս կարող է նման տրամաբանությունը պարտադրվել մի ամբողջ ազգի։ Մուրավյովը շեշտել է, որ ազգերը, ինչպես ծառերը, աճում են իրենց արմատներից, և խաբկանք է մտածել, որ պատմությունը մերժելը կտանի «ուր էլ որ ուզում ես»։ «Նման կերպ կհասնեք հենց այնտեղ, որտեղ պատմությունը կտանի, իսկ հայերի համար դա հազարամյակների հարց է», - հիշեցրել է նա։

Պրոֆեսորի խոսքով պատմության քաղաքական մանիպուլյացիաները միշտ ուղղված են ոչ պատմական նպատակներին հասնելուն՝ լինի դա ռեսուրսների վերաբաշխում, թե հակառակորդին անցյալից զրկել։ Սակայն դա շատ ավելի վտանգավոր է, երբ մարդիկ իրենք են դադարում ճանաչել իրենց կապը իրենց նախնիների հետ և պատրաստ են ընդունել, որ «պատմություն չեն ունեցել»։

Ավելի վաղ ritmeurasia.ru–ն հաղորդել էր, որ Հայաստանի իշխանությունները մշակել են «իրական Հայաստանի գեղագիտության» հայեցակարգը, որը ենթադրում է մշակութային քաղաքականության վերանայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել էր, որ այնպիսի քայլեր, ինչպիսին է Արարատ լեռան պատկերի հեռացումը պաշտոնական նամականիշներից, թելադրված են Թուրքիայի պահանջներով։ Նա դա անվանել է «երկիրը ճիշտ աերոդինամիկայի վրա դնելու» միջոցառում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular