ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջ

ՎԻԴԵՈ

Գիտնականները ցույց են տվել, որ հիշողությունները կարող են պահպանվել ուղեղում և նույնիսկ նորից ակտիվանալ, թեև մարդը դա չի գիտակցում և կարծում է, թե մոռացել է դրանք:

Նոթինգհեմի համալսարանի մասնագետների կողմից իրականացված հետազոտությունը փաստել է, որ ուղեղն ընդունակ է «վերականգնել» անհրաժեշտ հիշողությունները, նույնիսկ եթե մարդը չի կարողանում դրանք գիտակցաբար մտաբերել: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Neuroscience ամսագրում:

Ուղեղի աշխատանքին հետևելու համար հետազոտողները կիրառել են մագնիսաէնցեֆալոգրաֆիայի մեթոդը. տեխնոլոգիա, որը թույլ է տալիս արձանագրել նեյրոնների ակտիվության ժամանակ առաջացող թույլ մագնիսական դաշտերը: Դրա օգնությամբ կարելի է հետևել այսպես կոչված նեյրոնային օսցիլյացիաների դինամիկային՝ ուղեղի ռիթմիկ էլեկտրական ակտիվությանը, որը հաճախ անվանում են ուղեղային ալիքներ:

Այս ռիթմերը առանցքային դեր են խաղում հիշողությունների ձևավորման, պահպանման և արտաբերման գործում՝ համակարգելով նեյրոնների տարբեր խմբերի աշխատանքը:

Փորձի ընթացքում մասնակիցներին առաջարկել են մտապահել խթանիչների զույգեր՝ որոշակի բառ և կարճ տեսանյութ։ Փորձարկվողները պետք է դրանց միջև վառ ասոցիացիա պատկերացնեին։ Ավելի ուշ նրանց ցույց են տվել բառերը և խնդրել մտաբերել համապատասխան տեսանյութը։ Այդ ողջ ընթացքում մագնիսաէնցեֆալոգրաֆիան արձանագրել է ուղեղի ակտիվությունը, իսկ մեքենայական ուսուցման հատուկ ալգորիթմը, որը վարժեցված է եղել յուրաքանչյուր տեսանյութի բնորոշ նեյրոնային ազդանշանները ճանաչելու համար, վերլուծել է՝ արդյո՞ք տեղի է ունենում համապատասխան հիշողության կրկնակի ակտիվացում, թե ոչ։

Վերլուծությունը ցույց է տվել, որ ուղեղն իսկապես ակտիվացնում է հիշողությունները նույնիսկ այն դեպքում, երբ մարդը չի կարողանում դրանք գիտակցաբար վերարտադրել։ Այնուամենայնիվ, հաջողված և անհաջող մտաբերման միջև կարևոր տարբերություն է հայտնաբերվել։

Երբ հիշողությունն, ի վերջո, հասնում է գիտակցությանը, նեյրոնային ազդանշանն ավելի ռիթմիկ է դրսևորվում ուղեղային ալիքների այսպես կոչված «ալֆա-տիրույթում»։ Գիտնականները ենթադրում են, որ այս ռիթմն օգնում է հիշողության ազդանշանին «առանձնանալ» նեյրոնային ակտիվության ընդհանուր աղմուկի ֆոնին։

Հետազոտողներն այս գործընթացը համեմատում են մարզադաշտի հետ. եթե բազմաթիվ մարդիկ միաժամանակ խոսում են, առանձին բառերը դժվար է տարբերակել, բայց եթե բոլորը սկսում են երգել միևնույն երգը, ձայնը դառնում է հստակ լսելի։ Նմանատիպ մեխանիզմ, հավանաբար, գործում է նաև ուղեղում. նեյրոնային ազդանշանի ռիթմիկությունը թույլ է տալիս հիշողությանը «ճեղքել» ֆոնային ակտիվությունն ու հասանելի դառնալ։

Գիտնականները նաև հայտնաբերել են, որ նման ռիթմիկ ազդանշանի պահին ուղեղի կեղևի զգայական հատվածներում ալֆա-ակտիվության ընդհանուր մակարդակը նվազում է։ Սա հիշեցնում է այն իրավիճակը, երբ մարզադաշտում ընդհանուր աղմուկը թուլանում է և նույնիսկ երկրպագուների մեղմ երգչախումբը դառնում է լսելի։ Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքները կարող են կարևոր նշանակություն ունենալ հիշողության հիվանդությունների, օրինակ՝ դեմենցիայի բուժման համար։ Եթե հիշողությունները շարունակում են գոյություն ունենալ ուղեղում, բայց պարզապես չեն հասնում գիտակցության մակարդակին, ապա ապագա բուժման մեթոդները կարող են ուղղված լինել ոչ թե կորուսյալ հիշողության «վերականգնմանը», այլ արդեն իսկ գոյություն ունեցող հիշողությունների դրսևորման աջակցությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular